News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 01
USD
483.02
EUR
536.78
RUB
6.92
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ դեմ է վարկային արձակուրդի գաղափարին:

«Եթե մարդը խրոնիկ անպարտաճանաչ գործընկեր է, խրոնիկ իր պարտականությունները չի կատարում, մենք էլ մի հատ արձակուրդ ենք տալիս, ու ասում են՝ լավ, մի 2 ամիս էլ մի կատարի՞: Կամ այսօր բնականոն աշխատող մարդկանց, որոնք բիզնես են անում, ասենք, դիմակ կամ ալկոգել են վաճառում, ինչո՞ւ պետք է վարկային արձակուրդ տանք: Երրորդ, բարեհաջող առևտուր իրականացնողներին, ում շահույթներն այս իրավիճակում աճել են, ինչո՞ւ պետք է վարկային արձակուրդ տանք: Իսկ ինչ վերաբերում է այն մարդկանց, որոնք խնդիրներ ունեն, ապա նրանց համար աջակցության 5 փաթեթ ենք պատրաստել, ու էլի կլինեն»,-ասաց Փաշինյանը:

«Եթե մեկը ֆինանսական պարտականություն ունենա ձեր նկատմամբ ու առաջարկի չկատարել այն, մինչդեռ դուք էլ ուրիշի նկատմամբ ունեք ֆինանսական պարտավորություն, այդ ուրիշն էլ ունի ֆինանսական պարտավորություն, ի՞նչ կլինի: Հեշտ եք ասում՝ եկեք ազատենք հարկերից, վարկերից, սնունդ բաժանենք, կոմունալ վարձերը չվերցնենք: Լո՞ւրջ եք ասում: Կներեք, բայց ըտենց ասելով չէ, խոսքի արժեքին պետք է հետևել:

Ես առաջարկում եմ օրենսդրական նախաձեռնություն անել ու ՀՀ բոլոր քաղաքացիներին 10 հազար դոլար բաժանել անխտիր, առաջին հերթին քաղաքական գործիչների ունեցավածքը բռագրավելու արդյունքում»,-զայրացած ասաց Փաշինյանը, հայտարարելով, եթե խորհրդարանն ընդունի նման օրենք, ինքը կպաշտպանի. «10 հազար չէ, 50 հազար՝ կաժդեմու: Նստում ասում եք՝ հարկերը թողեք, վարկերը թողեք, սա արեք, նա արեք: Ձե՞ռ եք առնում: Տպավորություն է, որ դուք բաժանող եք, մենք էլ թույլ չենք տալիս: Գնացեք ձեր շրջապատի, միջավայրի հարստությունը բաժանեք մարդկանց վաբշե, հերիք ա»,-ասաց Փաշինյանը՝ դիմելով ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին, ով բարձրացրել էր վարկային արձակուրդ տրամադրելու հարցը:

Տիգրան Ուրիխանյանը արձագանքեց, որ ինքն առաջարկում է ոչ թե բոլորին վարկային արձակուրդ տալ, այլ գտնել այն անձանց, որոնք դրա կարիքն ունեն. «Ես ասում եմ՝ եկեք որոնենք տարբերակներ, եւ խնդրում մի որակեք ինձ նման ձեւակերպումներով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրական տեղաշարժ կա, երեխաներիցս մեկն է վարակված կորոնավիրուսով. փաստաբանը՝ կորոնավիրուսով վարակվելու մասին
Երեխաներից միայն մեկի մոտ է հաստատվել կորոնավիրուս…
Հունիսի 2-ին կիրականացվի Երևան-Լիոն-Երևան մարդասիրական չվերթը
Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի…
Պատրաստ ենք անվճար օգնություն տրամադրել դիմակ չկրելու հիմքով տուգանքները բողոքարկելու հարցում․ «Իրավական ուղի»
Մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության պարետի թիվ 92 որոշմամբ, ի թիվս այլոց, սահմանվել է տրանսպորտային միջոցներում դիմակ կրելու պարտադիր պահանջ, եթե վարորդից բացի մեքենայում առկա է առնվազն մեկ ուղեւոր...
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է
Նախագահն այս պահին աշխատանքի մեջ է և շարունակում է ակտիվորեն կատարել իր լիազորությունները․․․
Ընդունելության միասնական քննությանը դիմորդները կջերմաչափվեն, ԳԹԿ-ն նրանց ալկոգել եւ դիմակ կտրամադրի
Մայիս 25-ից սկսել ենք հայտագրումը եւ ավարտելու ենք հունիսի 15-ին…
Արարատ Միրզոյանը կորոնովիրուսի թեստ չի հանձնել․ նախարարության կողմից ցուցում չի եղել. խոսնակ
Նիկոլ Փաշինյանը եւ Արարատ Միրզոյանը շփվել են կառավարության հետ հարցուպատասխանի օրը` նախորդ չորեքշաբի, շփման ընթացքում պահպանել են բոլոր կանոնները․․․
Ամենաշատ