News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մարտի 24-ին օգտատեր Գայա Կիրակոսյանը ֆեսյբուքյան իր էջում գրել էր, որ Արարատի մարզի Հովտաշատ գյուղում արագիլը բնից ընկել է և օգնության կարիք ունի: Արագիլին անմիջապես վիրակապել էին, սակայն կոտրված ոտքը վիրահատել էր պետք: Ավելի ուշ արագիլին տեղափոխել էին կլինիկա, որտեղ պետք է թռչունը վիրահատվեր: Աակայն պարզվել է, որ գումարի խնդիր կա:

Օգտատեր Լեյակիմ Սվերդլովը ֆեյսբուքյան իր էջում ֆինանսական աջակցության համար դիմել է օգտատերերին. «Արագիլին գտել են Հովտաշատում երկու կոտրված թաթիկներով. նա չէր կարողանում թռչել (վեր թռչեր): Օսթեոսինթեզի (ոսկորների կցման վիրահատության տարատեսակ) արժեքն է 40 000 դր + 7500 դր՝ առաջնային զննման և հակապարազիտար դեղի համար: Զավեշտալի գումար է, սակայն հենց այս պահին զավեշտալի ոչինչ չկա: Եթե ինքս վճարեմ վիրահատության դիմաց, ապա 43 կենդանիներս մի-քանի օրով կմնան առանց կեր:

Սա երկրորդ անգամն է, որ դրամահավաք եմ կազմակերպում և խնդրում օգնել: Կարող եմ նաև պարտքով ընդունել որոշակի գումար, դրա համար խնդրում եմ գրել անձնական նամակով: Շնորհակալություն Գայա Կիրակոսյանին և իր ընտանիքին անտարբեր չլինելու և օպերատիվ կերպով ահազանգելու համար (արագիլն ընկել էր իրենց տան կողքը):

Եկեք օգնենք արագիլին վերադառնալ բնության գիրկը:

Նախապես շնորհակալություն! P.S. Ոչ, փայտիկներով և բինտերով ոսկորները «ձուլել» չի ստացվի: Idram: 710761963»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ