News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար հայտարարված արտակարգ դրության օրերին միջմարզային երթուղիները գրեթե չեն աշխատում, եւ այդ պատճառով դրանց տերերը կարող են օգնության համար դիմել հանրապետության կառավարությանը: Այս մասին մարտի 27-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:

Ըստ նրա` հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելուց հետո` մինչ պարետի կողմից միջտարածաշրջանային երթուղիների մասին որոշում կայացնելը, ուղևորների հոսքն արդեն կանգնել էր: «Մարտի 26-ին կառավարությունը որոշում է կայացրել սույն թվականի ապրիլի 1-ից բնակչության սոցիալապես անապահով խավերին եւ ձեռնարկություններին աջակցություն ցուցաբերելու մասին: Կարծում եմ, որ այս ոլորտում աշխատող ընկերությունները կարող են դիմել եւ աջակցություն ստանալ»,- ասաց Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում արտակարգ դրություն է գործում` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ