News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության, Երեւանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի, կառուցվածքային ստորաբաժանումների տրանսպորտային անվտանգության մասնագետները եւ ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայության աշխատակիցներն ամբողջ հանրապետության տարածքում համատեղ շարունակում են իրականացնել վերահսկողական գործառույթներ կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում ուղեւորների գերբեռնվածության գործընթացի նկատմամբ։

Մասնավորպես՝ սույն թվականի մարտի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Ճանապարհային ոստիկանության «Աբովյանի» եւ  «Արգավանդի» հենակետում հայտնաբերվել է Աբովյան-Երեւան թիվ 261 միջմարզային ավտոբուսային երթուղում շահագործվող «Բոգդան» մակնիշի ավտոբուսը եւ Զվարթնոց Օդանավակայան-Երեւան թիվ 201 միջմարզային ավտոբուսային երթուղում շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոբուսը, որը ուղեւորափոխադրում էր իրականացնում դեպի Երեւան քաղաք։ Վերոնիշյալ ավտոբուսների ուղեւորներին իջեցնելուց հետո տրանսպորտային միջոցները հետ են ուղարկվել հետադարձ ուղղությամբ, իսկ ուղեւորները այլ քաղաքացիների տրանսպորտային միջոցներով (մեկական) տեղափոխվել են Երեւան քաղաք։

Ճանապարհային ոստիկանության «Նորագավիթի» հենակետում հայտնաբերվել է Երեւանի ներքաղաքային թիվ 44 միկրոավտոբուսային երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը, որը ուղեւորափոխադրում էր իրականացնում գերբեռնված վիճակում. ուղեսրահում կանգնած ուղեւորներին իջեցնելուց հետո միկրոավտոբուսը շարունակել է իր փոխադրումը։

Կրկին «Նորագավիթի» հենակետում հայտնաբերվել են «Գազել» մակնիշի սպիտակ հիմնագույնի միկրոավտոբուսը, որը ապօրինի ուղեւորափոխադրում էր իրականացնում թիվ 44 միկրոավտոբուսային երթուղու ուղեգծով, որպես մրցույթով չընտրված տրանսպորտային միջոց եւ «Գազել» մակնիշի բեռնատար տրանսպորտային միջոց, որը Մասիս քաղաքից դեպի Երեւան քաղաք էր տեղափոխում թվով 8 ուղեւոր, որոնք իջեցվել են, իսկ տրանսպորտային միջոցը հետ է ուղարկվել։

Արդյունքում Պարետի կողմից տրված ցուցումները խախտողների  նկատմամբ կազմվել են  վարչական իրավախատման վերաբերյալ արձանագրություններ։ Վերոհիշյալ երթուղիները շահագործող կազմակերպության տնօրեններին Տեսչական մարմնի կողմից գրավոր տրվել է պարտադիր կատարման ցուցումներ։ Տեսչական մարմնի կողմից վերահսկողական գործընթացը կրելու է շարունակական բնույթ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ