News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կենտրոնական մասում գտնվող Կամեոկա քաղաքի իշխանությունները հաստատել են շրջակա միջավայրի պաշտպանության միջոցառումների շրջանակում տեղական խանութներում  պլաստիկե փաթեթների օգտագործման լիակատար արգելքը: Mainichi Shimbun պարբերականը հայտնում է, որ երկրում առաջին անգամ է նման արգելքը հավանություն ստանում:

Նշվում է, որ արգելքը տարածվում է Կամեոկայի խանութների դրամարկղերում ինչպես փաթեթների վաճառքի, այնպես էլ անվճար տալու վրա: Քաղաքային իշխանությունները դեռեւս չեն որոշել, թե որոշումը խախտած վաճառողներին ինչպիսի կոնկրետ պատժամիջոցներ են սպասում, սակայն խոստացել են նրանց անունները հրապարակայնացնել: Ենթադրվում է, որ այս կերպ հնարավոր կլինի կրճատել տեղի փողոցներում պլաստիկե աղբի ծավալները, ինչպես նաեւ նվազեցնել քաղաքի ջրամբարների աղտոտումը: Սահմանափակումն ուժի մեջ է մտնելու 2021 թվականի հունվարի 1-ից:

Ճապոնիայի կառավարությունն ավելի վաղ բոլոր խանութներին պարտավորեցրել էր ընթացիկ տարվա հուլիսից պլաստիկե փաթեթների համար վճար գանձել:

ՄԱԿ տվյալներով՝ մոլորակում ամեն տարի արտադրվում է մոտ 300 մլն տոննա պլաստիկե աղբ: Այդ ծավալից մոտ 8 մլն տոննան ընկնում է համաշխարհային օվկիանոս: Այնտեղ այս աղբը մանրանում է եւ վերածվում միկրոպլաստիկի, որը կուլ են տալիս ձկները, կակղամորթները, կետազգիները, որն արդեն դարձել է գլոբալ մասշտաբի էկոլոգիական խնդիր: Ճապոնիայի կառավարությունը հիմա միջոցներ է մշակում՝ կոչված 2050 թվականին երկրի տարածքից օվկիանոսի մեջ պլաստիկե աղբի հայտնվելը բացառելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ