News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 09
USD
406.61
EUR
414.38
RUB
6.73
Տեսնել լրահոսը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում ամփոփ ներկայացրել է կառավարության ներկայացրած հակաճգնաժամային 3 նոր փաթեթները, որոնք ընդունվել են այսօր տեղի ունեցած կառավարության արտահերթ նիստում:

«Նա, մասնավորապես, նշել է.

«Հակաճգնաժամային նոր 3 փաթեթները հետեւյալն են՝

1-ին ծրագրի շահառու են հանդիսանում այն ֆիզիկական անձիք, ովքեր մասնավոր հատվածի գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել առնվազն ս. թ. հունվարի 1-ից մինչեւ մարտի 13-ը, կամ այդ ընթացքում աշխատանքից ազատվելու եւ կրկին աշխատանքի անցելու ժամանակահատվածը չի գերազանցել 3 աշխատանքային օրը, եւ որոնք աշխատանքից ազատվել են մարտի 13-ից մինչեւ մարտի 30-ը։ Այս անձանց կտրամադրվի դրամական միանվագ օգնություն նվազագույն աշխատավարձի չափով ՝ 68.000 դրամ։

2-րդ միջոցառման շահառու են հանդիսանում այն հղի կանայք, ովքեր չունեն աշխատանք եւ նրանց ամուսինները ազատվել են աշխատանքից ս. թ. մարտի 13-ից մինչեւ մարտի 30-ը եւ այդ ընթացքում չեն անցել այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում։

3-րդ ծրագրի շահառու են հանդիսանում կորոնավիրուսի հետեւանքով տուժած ոլորտների՝ տուրիզմի բնագավառը, հյուրանոցները/հյուրատները, հանրային սննդի, գեղեցկության սրահների եւ վարսավիրանոցների ծառայությունների ոլորտում ծառայություններ մատոիցողները, ինչպես նաեւ ոչ սննդի, դեղորայքի, ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտի մանրածախ առեւտրի կետերը, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերը։

Վերջիններիս կվճարվի նրանց հունվար-փետրվար ամիսների համար հաշվարկված միջին աշխատավարձի կեսի չափով նպաստ, սակայն ոչ պակաս, քան 68.000 դրամը եւ ոչ ավել, քան դրա կրկնապատիկը՝ 136.000 դրամ։ Նշված ոլորտներում գործող անհատ ձեռնարկատերերը կստանան իրենց նախորդ տարվա 4-րդ եռանսյակի իրացման շրջանառության 10%-ի չափով օժանդակության վճար, բայց ոչ պակաս, քան 68.000 դրամը եւ ոչ ավել, քան 136.000 դրամը։ Այս վերջին միջոցառման շահառուների շրջանակը գերազանցում է 100.000-ը, իսկ ծրագրի բյուջեն կազմում է շուրջ 10 մլրդ դրամ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
1849 նոր դեպք` մեկ շաբաթում. կորոնավիրուսային հիվանդությունից 2 մարդ է մահացել
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2161 (+495) մարդ, կատարվել է 3 165 287 թեստավորում…
Բայդենի Covid-19 թեստը դեռեւս դրական է
Ուրբաթ օրը Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կորոնավիրուսի առկայությունն ընդունող նոր թեստը դրական է եղել. ԱՄՆ-ի առաջնորդը կշարունակի պահպանել ինքնամեկուսացման խիստ կանոնները...
Վերակենդանացման բաժանմունքներում և ստացիոնարներում քովիդով հիվանդների թիվն աճում է․ Անահիտ Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական ․․․
Կորոնավիրուսի տարբերակներից մահացության տարբերությունները վկայում են դրա արհեստածին լինելու մասին․ ՌԴ ՊՆ
Նա հիշեցրել է, որ մայիսին The Lancet բժշկական ամսագրի առաջատար փորձագետ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի ․․․
Գերմանիայի կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի նոր միջոցառումների ծրագրեր է ներկայացրել
«Գերմանիան պետք է ավելի լավ պատրաստ լինի հաջորդ կորոնավիրուսային ձմռանը, քան նախորդ տարիներին...
Արարատ Միրզոյանը ԱՀԿ ներկայացուցչին ներկայացրել է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերները
Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է…
Ֆոտոռեպորտաժներ