News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ժամանակին սեւ ժանտախտը Եվրոպայում տարածվեց չիմացության պատճառով, երբ մարդիկ չգիտեին, որ դիակները պետք էր այրել, մինչեւ իմացանմ արդեն Եվրոպայի բնակչության կեսը մահացավ։ Այս մասին այսօր՝ մարտի 30–ին, ԱԺ արտահերթ նիստում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով՝ Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին։

Պատգամավորի խոսով՝ ժամանակին մեծ հետազոտություն է արել դիակիզարանների եւ թաղման վայրերի հետ կապված, եւ այսօր խնդիրը ոչ միայն վերաբերում է բուժաշխատողներին, այլ հետագայում դագաղի քայքայմանը. «Հետագայում դա խառնվում է ջրերին եւ վնասում առողջ մարդկանց. այդ տեսանկյունից Զեյթունի գերեզմանատունը գտնվում է թեք վայրում, որտեղ այդ քայքայման պարագայում հնարավոր է՝ մանրէները անձրեւաջրերի միջոցով գան եւ խառնվեն ջրամբարին, որտեղից խմելու ջուրն է մատակարարվում»։

Նրա խոսքով՝ այսօր չգիտենք, թե կորոնավիրուսը որքան է պահպանվում մարմնում եւ այս օրինագիծը պետք է ընդունվի, որպեսզի հետագա տարածումը կանխարգելվի. «Ցանկալի է՝ այն դագաղները, որոնք լինելու են, փակ լինեն, ցինկե դագաղներ, որոնք երկար ժամանակ չքայքայվեն եւ հնարավորություն չտան առողջ մարդկանց եւս վնասելու»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ