News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 06
USD
481.74
EUR
546
RUB
7.01
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումներ կատարելու նախագծերը, որոնք ընդունվեցին ԱԺ կողմից, որեւէ կերպ չեն կարող կանխել կորոնավիրուսի տարածումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

«- Ընդհանրապես, վարակի տարածման այս փուլում ամեն վարակվածի կոնտակտներին հետեւելն այլեւս էֆեկտիվ չէ։ Ունենք շուրջ 500 թեստավորված վարակակիր։ Ըստ համաճարակաբանության կանոնների, դա նշանակում է, որ ունենք առնվազն 5000-7000 վարակակիր, որոնց մեծ մասը թեսթավորված չէ։ Սա նշանակում է, որ պետք է քննարկվի առնվազն 50 000-100 000 կոնտակտ, ինչը անհնար է՝ չկան ոչ մարդկային, ոչ էլ այդքան տեխնիկական ռեսուրսներ։ Հարավային Կորեայի դեպքում կոնտակտներին հետեւելը լավ աշխատեց 30 հիվանդի դեպքում, 31-ից հետո տարածումը դարձավ անվերահսկելի։ Վրաստանում դեռեւս 90 հիվանդի դեպքում այն լավ է աշխատում, քանի որ սկսել են հենց առաջին վարակակրի դեպքից հետո։ 500 հիվանդի դեպքում անհնար է նման աշխատանքը։

- Մեծ քանակով հիվանդների դեպքում անհրաժեշտ է լրիվ այլ ռազմավարություն ընտրել՝ վարակի մեծ օջախները մեկուսացնել, առավել խոցելի խմբերին առնել հատուկ ուշադրության եւ հոգատարության տակ, բուժանձնակազմի աշխատանքներին մեծ օժանդակություն տալ, ձեռք բերել թեսթավորման եւ բուժման միջոցներ։

- Հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելով համաճարակը կանխելը պարզապես հիմարություն է, «ՔՊ»-ական «աննախադեպ» առաջարկ, առաջինը աշխարհում։ Անգամ Սուրբ Գեղարդով հայ ազգի իմունիտետը բարձրացնելու հովիկաղազրյանական առաջարկը սրա կողքին խելամտության նմուշ է։

- Սմարթֆոններով մարդկանց հետեւելը նույնպես հիմարություն է, որովհետեւ շատերը սմարթֆոններ չունեն։ Ճիշտ է, իշխանությունների հիմնական թիրախը՝ նրան քննադատողների մեծ մասն ունի, բայց ոչինչ չի խանգարում, որ նրանք նոր՝ ավելի պարզ հեռախոսներ ձեռք բերեն, որոնց անհնար է հետեւելը։

- Այս օրենքի ընդունումը հստակ ապացույց է, որ իշխանությունը խուճապի մեջ է եւ չի տիրապետում իրավիճակին։ Այն կարող է միայն մեկ խնդիր լուծել՝ իշխանության պահպանումը, սակայն կրկնեմ՝ համապատասխան մարդկային եւ տեխնիկական ռեսուրսների բացակայության պատճառով անգամ այդ խնդիրը չի լուծի։ Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, որ իշխանությունը պահպանելու համար հիմա անհրաժեշտ են անհապաղ միջոցառումներ մարդկային կյանքեր փրկելու համար։ Վաղը ոչ մի գաղտնալսում, ոչ մի թրաքինգ, ոչ մի PR ակցիա, ոչ մի ստախոսություն չի օգնի, եթե ամբոխը դառնա վարակված ու սոված։

- Օրվա իշխանություններից պահանջել, որ արտակարգ դրության ավարտից հետո հավաքված տվյալները ոչնչացվեն, անիմաստ է, քանի որ համաճարակից հետո այլեւս իրենք չեն լինելու իշխանությունը։

- Այս օրենքը նպաստելու է համաճարակի տարածմանը, քանի որ այն ֆինանսական, մարդկային, կազմակերպական, ու ամենակարեւորը՝ մտավոր ռեսուրսները, որ պետք է ուղղվեին համաճարակի տարածումը կանխելուն, ուղղվում են ինչ-որ հիմար նպատակի։

Հ․Գ․ Անգամ Հյուսիսային Կորեայում նման միջոցառումներ չկան, եւ ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ սմարթֆոններ չկան։ Հյուսային Կորեայում նաեւ վարակվածներ չկան, քանի որ այնտեղ վարակակիրներին տեղում գնդակահարում են։ Նիկոլ Փաշինյան, փորձեք նաեւ այս տարբերակը»,- գրել է նա։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ասում են՝ ինչո՞ւ ենք ընտանիքի անդամներով մեքենայում դիմակ կրում. դա ունի մի քանի կոնկրետ պատասխաններ. Փաշինյան
Ասում են՝ բաց տարածքում ինչո՞ւ ենք դիմակ կրում: Դրա պատասխանն էլ է պարզ...
Covid-19-ը խփում է ոչ միայն թոքերին, այլ նաև որոշների ուղեղին. Համազասպ Դանիելյան
Այս պահին և առաջիկայում կարևորագույն հարցը մարդկանց կյանքն ու առողջությունն է…
Բրազիլիան սպառնում է լքել ԱՀԿ-ն «գաղափարախոսական կանխակալության» պատճառով
Բոլսոնարուն ԱՀԿ-ին մեղադրել է կորոնավիրուսի դեմ պայքարում հիդրօքսիքլորոքինի կլինիկական փորձարկումները դադարեցնելու համար...
ԱՀԿ-ն վերանայել է դիմակ կրելու հարցով հանձնարարականը
«Միայն դիմակը ձեզ չի պաշտպանի Covid-19-ից»,-ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Հեբրեյեսուսը...
Ռումինացի կոշկակարը քարոզում է սոցիալական հեռավորությունը օրիգինալ կոշիկների միջոցով
Lup կոշիկները հասանելի են համացանցում մեկ զույգի համար 115 դոլարով...
«Հրապարակ»․ Հաստատված կորոնավիրուսով հիվանդները նստել են ինքնաթիռ` վտանգի տակ դնելով մնացած 70 ուղեւորին
Իսկ դուք ինչպե՞ս եք իմացել։ «Շատ պատահական. մասնավոր խոսակցության արդյունքում»...
Ամենաշատ