News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը հանդիպում է ունեցել Danish Refugee Council (DRC)-ի ղեկավար տիկին Բրենդա Ֆլորսի հետ: Հանդիպման ընթացքում DRC-ն առաջարկել է քննարկել հնարավոր համագործակցությունը «Ականների վտանգի իրազեկման և ականներից տուժածների աջակցության» ծրագրերի շրջանակներում:

Մարտին հայկական հումանիտար առաքելության կողմից Հալեպի նահանգում ականազերծվել է 19697 քառակուսի մետր ականապատ տարածք: Հայտնաբերվել են 42 ՊՄՆ-2 տեսակի հակահետևակային ական, 2 պայթուցիկ գնդակ, ավիառումբի ենթազինամթերք 1 մնացորդ, իտալական արտադրության հակատանկային ական, մեկ 122մմ հրետանային արկ, երկու 120մմ ականանետի արկ, 3 ինքնաշեն պայթուցիկ սարք, «գրադ» հրթիռի մեկ մարտագլխիկ։

Մեր բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել 1169 տեղաբնակների, «Սիրիայի Օգնության Խաչին» պատկանող «Դարմանատուն» ընկերաբժշկական կենտրոնին է փոխանցվել դեղորայք և բժշկական պարագաներ, ինչպես նաև հայ համայնքին պատկանող հայկական ծերանոցին է հանձնվել «Հումանիտար Ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ուղարկված մարդասիրական օգնության մի մասը: Աշխատանքները շարունակվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ