News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրականում սահմանափակումներն անժամկետ չեն կարող իրականացվել եւ մեր նպատակը միայն այն է, որ կարողանանք էֆեկտիվ եւ արագորեն կանխորոշել կախնարգելել հիվանդության տարածումը հայտնաբերելով այն անձանց, որոնք ունեցել են վարակակրի հետ շփում: Այս մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝  անդրադառնալով այսօր Ազգային ժողովում  չընդունված օրենքի նախագծին:

«Ենթադրենք, որ ես վարակակիր եմ, արդեն իսկ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցը, ով նստում է Կառավարության շենքի հինգերորդ հարկում, ավտոմատացված ձեւով մարդու եղած վայրերը եւ ունեցած հեռախոսազանգերի համադրությամբ տալու է ամենահավանական անձանց շրջանակը, ովքեր ինձ հետ շփում են ունեցել: Աշխատակիցը զանգահարելու է այդ մարդկանց եւ հարցնելու է, թե արդյոք ունեցել եք Տիգրան Ավինյանի հետ շփում: Առաջին հերթին հենց այդ մարդու առողջության ապահովման համար է արված եւ իրեն տեղեկացված լինելու համար է արված»,-ասաց նա:

Տիգրան Ավինյանն ասաց, որ հիմա արտառոց իրավիճակում ենք գտնվում, ստանդարտ իրավիճակ չէ, բայց այս նախագծի նպատակը այդ մարդկանց արագ տեղեկացնել, տեղորոշել եւ խնդրել, որպեսզի մեկուսանան, քանի որ պոտենցյա վրաակի չտեղեկացված լինելը տարածման աղբյուր է:

Պարետը նաեւ նշեց, որ լսել է Ազգային ժողովի քննարկումները: «Մեզ չի հետաքրքրում խոսակցությունների բովանդակությունը, թե որքան ժամանակ է տեւել, մեզ պետք է այս երկու տվյալների՝ մարդու տեղադիրքի եւ հեռախոսազանգերի վերաբերյալ տվյալներից ստանալ ամենահավանական շրջանակը, որոնք շփում են ունեցել վարակակրի հետ»,- ասաց նա եւ նշեց, որ այս տեխնոլոգիական լուծումներով կկարողանան անցում կատարել տեղաշարժի տոտալ սահմափակումներից միայն տեխնոլոգիական լուծումներով կանխարգելման եւ մեկուսացման:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ