News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Այս պահի դրությամբ սահմանում իրավիճակը վերահսկելի է եւ թե հրամանատարական անձնակազմի կողմից, թե ժամկետային զինծառայողների կողմից ամեն ինչ արվում է, որպեսզի էլ ավելի զգոնությունը բարձրացվի։ Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, Արցախում լրագրողների հետ ճապազրույցում ասաց ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը։

Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ քայլեր են արվում, որպեսզի բանակում խաղաղ պայմաններում մահեր չլինեն, մասնավորապես տարեսկզբին տեղի ունեցած դեպքերը, Հարությունյանը պատասխանեց․ «Բոլոր դեպքերի համար հարուցված են քրեական գործեր, իրավապահ մարմիններն աշխատում են այդ ուղղությամբ եւ համոզված եղե, այն մարդիկ, որոնք հասրել են նման վիճակի, անկախ մպաշտոնից, անկախ իրավիճակից, միանշանակ պատժվելու են։ Այսօր կան հստակ պլանավորած աշխատանքներ, հստակ խնդիրներ են առաջադրված, որպեսզի նման դեպքերից կատարեն ճիշտ հետեւություններ»։

Հարցին՝ կապված Արցախում անցկացվող ընտրություններին, մեծ է ռիսկւ, որ վիրուսը ներթափանցի բանակ, ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում, ՊԲ հրամանատարը պատասխանեց․ «Կանխարգելիչ միջոցառումները բանակում ավելի հեշտ է վերահսկել, քան թե քաղաքացիական հիմնարկներում, քանի որ բանակը կառույց է, որտեղ ամեն ինչ դրված է իր հիմքերի վրա։ Ընտրությունների հետ կապված էլ, մեն Հանրապետության նախագահի հետ էլ պայմանավորվել էինք, հստակ ժամանակացույց է սահմանվել, ժամկետները նշվել է, որ ժամին պետք է ժամկետայինները ընտրություններին մասնակցեն եւ ապահովվածությունը կա, ձեռնոցներ, դիմակներ եւ արկոգելերը 100 տոկոսով ապահովված է եւ կարելի է ասել, որ անձնակազմը շփում չունի»։

Կապված ռազմական տեխնիկայի համալրվածությանը Հարությունյանն ասաց․ «Մենք շահագործում ենք, մարտակարգերում ունենք եւ մոտակա օրերս նոր սպառազինությունը տեղադրելու ենք, ոչ թե հավաքակայանում, այլ մարտական դիրքերում։ Մենք նախապատրաստել ենք անձնակազմը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ