News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Մենք ունենք գործողությունների կիրառման մի շարք փաթեթներ նախապատրաստած, որոնք այս կամ այն փուլում կարող են մտնել ուժի մեջ. Չարենցավան անձանց եւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը արգելող որոշումը չպետք է դուրս գար: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

«Բայց տեխնիկական պատճառներով այդ ծրագիրը դուրս է եկել որպես կատարման ծրագիր եւ շատ արագ տեղ է հասել, սկսել է կատարվել, բայց այդ ծրագիրն ընդամենը պլանային աշխատանքների տրամաբանությամբ ծրագիր է եղել, եւ այլ ծրագրերի հետ համատեղ, եղել է մեր համակարգում»,- ասաց նա:

Տիգրան Ավինյանի խոսքով՝ պարետատունը տարբեր իրավիճակների համար ունի մշակած մարտավարություն. «Մենք ունենք տարատեսակ նախապատրաստած պլաններ տարբեր քաղաքների վերաբերյալ եւ ունենք ծրագրեր, որոնք ժամանակ առ ժամանակ փոփոխվում են: Ամեն օր մենք ունենք գործողությունների կիրառման մի շարք փաթեթներ, որոնք այս կամ այն փուլում կարող են մտնել ուժի մեջ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ պարետի հրապարակած այդ որոշմամբ մարտի 31-ի ժամը 18:00-ից մինչեւ ապրիլի 5-ի ժամը 23։59-ը Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ բացառությամբ Ֆանտան բնակավայրի, պետք է արգելվեր անձանց եւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման: Կարճ ժամանակ անց Պարետը չեղարկել էր Չարենցավան համայնք անձանց եւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը արգելող որոշումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ