News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բուլղարիայի Ժողովրդական ժողովի (խորհրդարան) պատգամավորը հոսպիտալացվել է կորոնավիրուսի առաջացրած հիվանդությամբ, մնացած բոլոր պատգամավորները եւ վարչական անձնակազմը պետք է շտապ կարգով անալիզ հանձնեն: Այս մասին հայտնել է խորհրդարանի խոսնակ Ցվետա Կարայանչեւան, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Չորեքշաբթի կորոնավիրուսի ախտորոշման համար կանցկացվեն պատգամավորների թեստեր, հետո նաեւ Ժողովրդական ժողովի աշխատակազմի, բոլոր նրանց, ովքեր պատգամավորի հետ շփում են ունեցել: Թեստավորման արդյունքներով եւ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ազգային օպերատիվ շտաբի հետ համաձայնեցված հետագա որոշումներ կընդունվեն խորհրդարանի աշխատանքի վերաբերյալ»,- հայտնել է Կարայանչեւան:

Պատգամավորներն ապրիլի 1-ին պետք է անցկացնեին բյուջեի եւ ֆինանսների հանձնաժողովի նիստ եւ քննարկեին կառավարության առաջարկը բյուջեի արդիականացման մասին՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ, այս պահին նիստը չեղյալ է հայտարարվել:

Օպերատիվ շտաբի տեղեկություններով, որ ներկայացվել են չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ, Բուլղարիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է մինչեւ 412-ի, 20 մարդ առողջացել է, 8-ը մահացել, ստացիոնարներում շարունակվում է 166 պացիենտի բուժումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ