News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 25
USD
483
EUR
526.57
RUB
6.76
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Հայաստանում այսօր պաշտոնական վիճակագրության համաձայն ավելի քան մեկ միլիոն մարդ աղքատ է ու այդ մարդիկ ամեն օր լուրի են սպասում, թե ինչ կանի, այսպես կոչված՝ քաղաքական էլիտան՝ իրենց հուսահատության ճիրաններից ազատելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը։ Նա մասնավորապես նշել է.

«Տիկնայք եւ պարոնայք։ Հայաստանում այսօր պաշտոնական վիճակագրության համաձայն ավելի քան մեկ միլիոն մարդ աղքատ է ու այդ մարդիկ ամեն օր լուրի են սպասում, թե ինչ կանի, այսպես կոչված՝ քաղաքական էլիտան՝ իրենց հուսահատության ճիրաններից ազատելու համար։ Եվ ահա շուրջ երկու տարի է, որ նրանք ստացել են «բարի լուրը», որ քաղաքական էլիտան բարձրացրել է իր աշխատավարձը։ Խնդրում եմ չհորդորեք ինձ, որ չհարցնեմ՝ թե այդ ինչպե՞ս է, որ նախարարը թոշակառուից մի քանի անգամ բարձր աշխատավարձ է ստանում։ Այդ հարցիս կպատասխանեք՝ թե իբր այն պատճառով, որովհետեւ նախարարի աշխատանքի որակից է կախված, թե թոշակառուի թոշակը կավելանա՞ թե չի ավելանա, եւ կավելանա ինչքան։ Չէ՞ որ բոլորս արդեն գիտենք, որ նախարարների եւ այլ բարձրաստիճան պետական պաշտոնյաների աշխատավարձները բարձրացել է 500.000-ից մեկ միլիոն դրամով, իսկ թոշակառուների թոշակը՝ 3000 դրամով։ Նվազագույն աշխատավարձը՝ 13.000 դրամով։ Հարգելի քաղաքական իշխանություն, ի՞նչ է սա, եթե ոչ ցինիզմ՝ աղքատության, արտագաղթի ու հուսահատության ֆոնին։ Սա ոչ այլ ինչ է, քան ցինիզմ, եւ սա ասում եմ հատուկ նրանց համար, ովքեր փորձում են կամ կփորձեն իմ դիրքորոշումը որակել որպես պոպուլիստական։ Սարսափելին նրանում է, որ ձեր աշխատավարձների հսկայածավալ աելացումները գաղտնի էիք պահում, մինչեւ այն պահը, երբ տեղեկությունը հայտնվեց մամուլում։ Եթե ես վաղը փողոցում հանդիպեմ 30 տարվա ստաժ ունեցող իմ ուսուցչին եւ նա հարցնի, թե ինչու իրենց թոշակն այնքան չեն վճարում, որ գոնե հաց ու ջրին հերիքի, իսկ կառավարությունն իշխանավորների աշխատավարձը կրկնապատկելուն (անգամ եռապատկելուն) կողմ է եւ արդեն կրկնապատկել ու եռապատկել է, ես չեմ կարողանա պատասխանել այդ հարցին։ Սարսափելին այն է, որ Դուք էլ չեք կարողանալու պատասխանել։ Բայց պատասխանն իրականում բոլորին է հայտնի եւ այդ հարցն էլ հռետորական է հնչելու։ Իմ պատասխան չունենալը դեռ կարելի է հասկանալ։ Ինձ որեւէ մեկը չի էլ մեղադրի պատասխան չունենալու համար։ Իսկ դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վիճակում կհայտնվեք, եթե հենց դուք հանդիպեք 30 տարվա ստաժ ունեցող ձեր ուսուցչին։ Նա ձեզ ասելու է՝ «ես այնքան ուրախ էի, այնքան երջանիկ էի, որ դուք եկաք իշխանության։ Աստված բերեց ձեզ։ Բայց վիրավորված եմ»։ Դուք կհարցնեք, թե ինչու՞, իսկ նրանք ձեզ կասեն՝ «Նախարարների աշխատավարձները ավելացրեցիք միլիոններով, իսկ մեր թոշակները 3000 դրամով»։ Հա, ճիշտ է, արդեն հանդիպել եք ու ոչինչ էլ չեք կարողացել ասել։ Բայց անկախ ձեր չասելուց, նրանք հրաշալի հասկանում են, թե ինչու է այդպես։ Մեզ իրական հեղափոխություն է պետք… Հ.Գ. չփորձեք արտակարգ դրությունը վկայակոչելով ասել, թե արդյոք հիմա ժամանակն է այս թեմայով խոսելու։ Այո, ժամանակն է, այս թեման է իրական արտակարգ իրավիճակը, որը տեղի ունեցավ դեռ շատ ավելի վաղ, քան այս ժամանակավոր արտակարգ դրությունն է»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միգուցե մինչեւ 80 դրամ դիմակի գինն իջնի». ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցելու
20 դրամանոց դիմակը 200 դրամով վաճառելու պնդումը մանիպուլյատիվ է եւ չի համապատասխանում իրականությանը...
Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել երկաթուղային տրանսպորտի նկատմամբ
Հայտնաբերված խախտումների մասով կայարանի տնօրինությանը տրվել է պարտադիր կատարման ցուցումներ...
«Հայփոստ»-ի Էջմիածնի բաժանմունքում կորոնավիրուսի դեպք է գրանցվել
Բաժանմունքը չի փակվի, ակնկալում ենք, որ նոր աշխատակզմ կլինի Երեւանից․․․
Իրանը կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը նվազել է
Պանդեմիայի սկզբից Իրանում մահացել է 7451 մարդ...
Ունենք կորոնավիրուսի հաստատված 37 նոր դեպք, 35 առողջացած եւ մահվան 1 նոր դեպք. Գեղարքունիքի մարզպետ
Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 77 (տղամարդ) տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ…
Միշուստինը ռուսներին խնդրել է չշտապել արտերկրում արձակուրդ պլանավորելու հարցում
«Ավելի անվտանգ է արձակուրդն անցկացնել ձեր երկրում...