News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Պաշտպանության նախարար Ֆլորենս Փարլին հայտարարել է, որ մոտ 600 ֆրանսիացի զինծառայող է վարակվել նոր տեսակի կորոնավիրուսով:
Ուրբաթ Ֆրանսիայի առողջապահության գլխավոր վարչության պետ Ժերոմ Սալոմոնը հայտարարել էր, որ հանրապետությունում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 6.5 հազարը, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 64.338-ի:

«Մեզ մոտ 600 զինծառայող է վարակվել COVID-19-ով: Սա համապատասխանում է մասշտաբին, քանի որ այն փոփոխվում է: Մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակին եւ համապատասխանաբար ադապտացնում ենք մեր մարտական կարգերը: Ես ուզում եմ ընդգծել, որ մեր մարտական պատրաստության վիճակը չի տուժել»,- ասել է նախարարը, ում մեջբերում է Progres թերթը:

Փարլին հավելել է, որ ավելի վաղ կորոնավիրուսից մահացել էր Ֆրանսիայի զինված ուժերի քաղաքացիական ծառայողներից մեկը, որն աշխատում էր պաշտպանական ենթակառուցվածքի կառուցման ծառայությունում: Կորոնավիրուսով վարակվել է նաեւ չորս զինծառայող, որոնք մասնակցում էին «Բարհան» օպերացիային Սահելում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարել էր նոր կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին: Ըստ ԱՀԿ վերջին տվյալների` աշխարհում գրանցվել է վարակման ավելի քան 1 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 50 հազար մարդ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ