News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 03
USD
482.49
EUR
539.28
RUB
7.02
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում թանկացումների վերաբերյալ հետևյալ գրառումն է արել.

«Այո՛, իմբիրի, սխտորի, կիվիի գինը էական աճել է, բայց խոզի մսի, բենզինի և այլ ապրանքների գներ էլ էական իջել են։ Կարծում եմ՝ առաջին հերթին մենք մեր ռացիոնալ վարքագծով կարող ենք զսպել գնաճը և հակառակը։ Իհարկե ՏՄՊՊՀ պետք է շարունակի ուշադիր հետևել շուկային»։

Նրա գրառման տակ ֆեյսբուքյան օգտատերերը հիշեցրել են, որ թանկացումները վերաբերում են առաջին անհրաժեշտության ապրանքներին, որոնք հնարավոր չէ փոխարինել խոզի մսով կամ բենզինով։

«Թանկացել են նաև ոսպը, հնդկաձավարը, ձուն, կարագը, ալյուրը...խոզի մսի գնի իջեցման մասին, որ գրեցիր, հիշեցի Ֆրանսիայի թագուհուն, եթե մարդիկ հաց չունեն, թող կարկանդակ ուտեն․․․»,– գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը

«Խոզի միս, բենզին և առհասարակ նմանատիպ ապրանքներն ամեն օր չես առնում, կամ ուտում: Հետեւեք, պարոնայք պատգամավորներ: Եթե ես չեմ վաստակում, կամ վաստակում եմ 150000 դրամ, հաստատ էս նեղ մաջալին չեմ գնալու խոզի չալաղաջ առնեմ, կամ մեքենաս բենզին քշեմ: Կգնամ ու կգնեմ ոսպ, բրինձ, աղ, շաքարավազ և նման բաներ, որոնց գինը էականորեն բարձրացել ա»,– գրել է մեկ այլ օգտատեր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում իշխանությունը իր բուն գործը թողած՝ սկսել է «ով է մեղավորը» արշավը. Էդմոն Մարուքյան
Ընդհանրապես մեղավոր փնտրելու ժամանակը չէ, որովհետեւ մենք դրանով ոչ մի հարց չենք լուծում...
Հակաճգնաժամային կառավարություն՝ ազգային համերաշխության օրակարգով․ ԱԻ նախկին նախարար
Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ամբողջովին ձախողել է հակահամաճարակային․․․
Դուբայում հունիսի 3-ից լիարժեք աշխատանքը կվերսկսեն առեւտրի կենտրոններն ու մասնավոր ձեռնարկությունները
Դուբայի տնտեությունը, որը զգալի աստիճանով կախված է մանրածախ առեւտրից եւ զբոսաշրջությունից, տուժել է կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակումներից․․․
Դա ոչ թե «Գլորիա» կարի ֆաբրիկայի, այլ ոստիկանության պարտականությունն է. փաստաբան
Որևէ սուբյեկտի պատասխանատվություն ենթարկելուց առաջ ճիշտ կլինի և օգտակար ժամանակ տրամադրել և որոշակի փաստեր ուսումնասիրել...
Այս խեղճ մարդիկ ի՞նչ անեն, ավանա՞կ պահեն տանը, հեծնեն գործի գնա՞ն․ Երվանդ Վարոսյան
Իսկ ո՞վ/ովքե՞ր էին պարտավոր գոնե 3 ամսում մշակել այս խեղճ մարդկանց թոշակն այլ, ավելի անվտանգ ու արժանապատիվ․․․
Պատասխանատվությունից «ձեռքերը լվանալու» ժամանակը․ Գարեգին Չուգասյան
Ցավոք, նորից մոտենում է «հրշեջների»...
Ամենաշատ