News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Կիեւում արգելել են գտնվել փողոցում առանց պաշտպանիչ միջոցների (դիմակ կամ ռեսպիրատոր), հաղորդում է 112.ua-ը:

«Ապրիլի 6-ից՝ երկուշաբթվանից, մայրաքաղաքում, ինչպես եւ Ուկրաինայի մյուս քաղաքներում, կսկսեն իրականացվել նոր սահմանափակումներ՝ հաստատված կառավարության կողմից: Նաեւ քաղաքային իշխանությունները հաստատել են միջոցառումների նոր ցանկը՝ ուղղված Covid-19 սուր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմանը: Ես հասկանում եմ, որ սահմանափակումների մեծամասնությունը կարող է թվալ անհարմար, սակայն այժմ խոսքը վերաբերում է Կիեւի հազարավոր բնակիչների կյանքին եւ առողջությանը»,-պարզաբանել է քաղաքային ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Պովորոզնիկը:

Մասնավորապես, առանց անձնական պաշտպանության միջոցների չի կարելի գտնվել.

  • Ընդհանուր հանրային տարածքներում (այգիներ, այդ թվում՝ մշակույթի եւ հանգստի, անտառային այգիներ եւ այլն), պարտեզներ, զբոսայգիներ եւ հրապարակներ, մայրուղիներ, փողոցներ, խաչմերուկներ, անցուղիներ, հետիոտնային եւ հեծանվային երթուղիներ, ստորգետնյա անցումներ, լողափեր, գերեզմանատներ եւ այլն);
  • Պետական իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինների գրասենյակներում, ուրիշ պետական հաստատություններում, ձեռնարկություններում, հաստատություններում եւ կազմակերպություններում (մասնավորապես, առեւտրի, սպասարկման կետեր), հյուրանոցներ եւ կացության այդօրինակ այլ վայրեր, հանրակացարաններ, կայարաններ եւ օդանավակայաններ;
  • Տրանսպորտում (այդ թվում՝ պարբերական հատուկ բեռնափոխադրումների ռեժիմում աշխատող), հանրային տրանսպորտի կանգառներում;
  • Տնամերձ տարածքներում, շենքերի մերձակայքում, ձեռնարկությունների, կազմակերպությունների տարածքներում:
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ