News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի «Արմաթում» ստեղծվել է կորոնավիրուսով հիվանդներին ուտելիք մատուցող ռոբոտ։ Այս մասին տեղեկացնում է ԱՏՁՄ Հանրային կապերի բաժինը։

Նախորդ տարի՝ 2019 թ. հոկտեմբերի 6-9, Երևան Էքսպո կենտրոնում տեղի ունեցած ԴիջիԹեք 2019 տեխնոլոգիական ցուցահանդեսի բացման արարողությանը Արմաթ ինժեներական լաբորատորիաների տաղավարում ստորագրվեց «Արմաթ» կրթական ծրագիրը Հնդկաստանի Հանրապետություն արտահանելու մասին պայմանագիր։ Համագործակցության շրջանակներում նախատեսվում էր 2020 թ.-ի մարտին «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների խմբավարների մեկնում Հնդկաստան՝ այնտեղ անցկացնելու դասընթացներ և վերապատրաստումներ՝ ապագա խմբավարների համար:

Ելնելով արտակարգ դրությունից և գործուղումներ իրականացնելու սահմանափակումից՝ որոշում կայացվեց վերապատրաստումների առաջին փուլը՝ ծրագրավորման կոմպոնենտը, անցկացնել հեռավար։ Վերապատրաստումները իրականացվում էին հեռախաղորդակցման ընդունված և հարմարավետ ծրագրերով՝ նախապես մշակված մեթոդաբանությամբ և գործիքակազմով։ Վերապատրաստումները անցկացրել են «Արմաթի» փորձառու խմբակավարներ Հայկ Կարապետյանը և Գոռ Աբրահամյանը։

Բացի բուն նյութի տրամադրումից, Հնդկաստանի գործընկերների հետ անցկացվել են հարց ու պատասխանի ֆորմատով ինտերակտիվ դասեր, տրվել են հանձնարարություններ և կատարվել է Հնդկաստանի խմբակավարների թեստավորում։ Վերապատրաստվել է 6 անձ, ովքեր կդասավանդեն Հնդկաստանում բացվող 3 Արմաթ լաբորատորիաներում։

«Մեզ թեկնածուների համար հիանալի փորձ էր մասնագետներ Հայկի ու Գոռի առցանց դասընթացներին մասնակցելը։ Բազմաթիվ հմտություններ յուրացրինք ու հենց դասընթացների ընթացքում սկսեցինք կիրառել դրանք։ Մենք փորձնական նպատակներով մեկ ռոբոտ ենք հավաքել և այժմ մոտ ենք այն վերջնական տեսքի հասցնելուն», - նշում է հնդկական կողմի ներկայացուցիչը։ 

Օրերս «Արմաթ» լաբորատորաների ֆեյսբուքյան խմբերում տարածվել են վերոնշյալ մատուցող-ռոբոտի աշխատանքը ցուցադրող հոլովակներ։ Վերջինս ինքնուրույն կերպով տեղի բուժհաստատություններից մեկում ուտելիք է մատուցում կորոնավիրուսով վարակված հիվանդներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ