News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ապրիլի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրամանագիր է ստորագրել, որը ամերիկացիներին իրավունք է տալիս օգտագործել տիեզերական պաշարները:

Ինչպես հայտնում է տիեզերական ոլորտի վերաբերյալ նորությունների դաշտում մասնագիտացած Space.com կայքը, վերջին մեկ տարվա ընթացքում մշակվող հրամանագիրը սահմանում է ԱՄՆ-ի քաղաքականությունն այս ոլորտում եւ ընդգծում է, որ Վաշինգտոնը տիեզերքում գտնվող պաշարները «հանընդհանուր սեփականություն» չի համարում:

«Ամերիկացիները պետք է իրավունք ունենան հեռավոր տիեզերքում համապատասխան կոմերցիոն հետազոտությունների անցկացման, ռեսուրսների արդյունահանման եւ օգտագորման համար` համապատասխան օրենսդրության համաձայն: Տիեզերքը` օրենսդրորեն եւ ֆիզիկապես, մարդկային գործունեության յուրօրինակ տիրույթ է, եւ Միացյալ Նահանգներն այն համընդհանուր տիրույթ չեն համարում»,- «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է Սպիտակ տան հայտարարությունը:

Նշվում է, որ ամերիկացիները հարկ չեն համարում իրավաբանորեն պարտավորեցնող որեւէ լրացուցիչ միջազգային պայմանագիր կնքել` տիեզերական ռեսուրսների ուսումնասիրման եւ արդյունահանման համար: Միեւնույն ժամանակ, Վաշինգտոնը մտադիր է միջազգային աջակցության հասնել իր գործողությունների համար:

Միացյալ Նահանգների նախագահի հրամանագրի համաձայն` Պետդեպարտամենտը եւ այլ նախարարություններ եւ գերատեսչություններ պետք է բանակցեն գործընկերների հետ` մասնավոր եւ պետական ընկերությունների կողմից Լուսնի եւ այլ տիեզերական մարմինների վրա ռեսուրսների օգտագործման, մշակման եւ արդյունահանման վերաբերյալ երկկողմ եւ բազմակողմ համաձայնագրեր կնքելու համար: Վեց ամսվա ընթացքում պետքարտուղարը պետք է զեկուցի կատարված աշխատանքների մասին:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները չեն ստորագրել Լուսնի եւ այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության վերաբերյալ 1979 թվականի համաձայնագիրը: Այս փաստաթուղթը, որը ստորագրվել է 20 երկրների կողմից, Երկրի արբանյակի հանքանյութերի` ոչ գիտական նպատակներով օգտագործման կարգի միջազգային կարգավորում է նախատեսում: Իսկ 2015-ին ԱՄՆ Կոնգրեսը միակողմանիորեն օրենք ընդունեց, որմ ամերիկյան ընկերություններին թույլ է տալիս  տիեզերական ռեսուրսների, այդ թվում նաեւ ջրի եւ հանքանյութերի, կոմերցիոն արդյունահանում իրականացնել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ