News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տորի առիթվ:

Ուղերձում, մասնավորապես, ասվոըւմ է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում տիկնանց եւ օրիորդաց Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի եւ Մայրության ու գեղեցկության օրվա առիթով: 

Ավետման տոնը աշխարհի Փրկչի Ծննդյան ցնծալի ավետիսն է Սուրբ Մարիամին, ով հավատավոր հոգով ու առաքինազարդ վարքով մարդկության համար մշտավառ օրինակ է առ Աստված խորին հնազանդության եւ մեծագույն սիրո։ Սուրբ Կույսի աստվածսիրությունը, նրա մայրական պայծառ կերպարը մշտաբուխ ներշնչման աղբյուր են դարձել քրիստոնյա կանանց, բարեպաշտ հայուհիների համար, ովքեր իրենց հերոսական առաքելությամբ ընտանյաց սյունն են, զավակներին որպես ազգի ու Եկեղեցու արժանավոր անդամներ դաստիարակողը, տարբեր հանձնառություններով հասարակության ու պետության կյանքի առաջընթացին բարի ու ազնիվ նպաստ բերողը:

Սիրելի մայրեր ու դուստրեր, ներկայիս դժվարին եւ բարդ պայմաններում, երբ աշխարհը դիմագրավում է համավարակի փորձությանը, առավել ուշադրություն ու հոգատարություն ցուցաբերեք ձեր ընտանյաց անդամներին՝ այս դժվարին իրավիճակը հաղթահարելու համար։ Մարդկության եւ մեր ժողովրդի բարօրության, ապահովության, խաղաղության համար մեր Սուրբ Եկեղեցու աղոթքներին միախառնեք ձեր սրտաբուխ աղոթքը, որը Ձեր ամուր հավատքի եւ առ Աստված սիրո ու ապավինության շնորհիվ լսելի պիտի լինի Բարձրյալի կողմից՝ Իր փրկարար շնորհները, ամենաբուժիչ զորությունն ու ողորմությունը հեղելու աշխարհի վրա։

Շնորհազարդ այս օրը ի խորոց սրտի Սուրբ Աստվածածնի գթառատ բարեխոսությունն ենք հայցում մեր ողջ ժողովրդին եւ ձեզ ու ձեր ընտանիքներին, որպեսզի Տիրոջ օրհնության ներքո ապրեք խաղաղության մեջ, լինեք քաջառողջ ու երջանիկ եւ շարունակեք ձեր հոգու սիրով ու ջերմությամբ շինություն բերել մեր երկրին եւ պայծառություն՝ հոգեւոր ու ազգային մեր կյանքին: 

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհներն ու սերը թող լինեն ամենքիդ հետ. ամեն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ