News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան մայիսի 10-ին կայացած նախագահական ընտրությունները փոստով անցկացնելու գաղափարը հնարավոր լուծումներից մեկն է համարում կորոնավիրուսի համաճարակի պայմաններում: Այս մասին նա նա հայտարարել է հինգշաբթի օրը «Լեհական ռադիո»-յի եթերում:

«Ընտրությունները պետք է տեղի ունենան մայիսի 10-ին»,- ասել է Դուդան` շեշտելով, որ այս որոշումը կայացվել է Սեյմի խոսնակի կողմից` Սահմանադրության համաձայն: Ըստ նրա` «առաջին տեղում քաղաքացիների կյանքն ու առողջությունն է», «բայց կարեւոր է նաեւ սահմանադրական կարգը, իշխանության շարունակականությունը, որն ապահովվում է ժողովրդավարական ընտրությունների անցկացման միջոցով»:

«Միակ ճանապարհն ընտրությունների անվտանգ անցկացման համար պայմաններ ստեղծելն է»,- կարծում է պետության ղեկավարը: «Փոստային քվեարկությունը մի բան է, որը կարելի է անել»,- ասել է նա: «Եթե ընտրություններն անցկացվեն փոստով` օրենքի բոլոր դրույթներին համապատասխան, ես կողմ եմ դրան, բայց դրանք պետք է անցկացվեն այնպես, որպեսզի քաղաքացիների անվտանգությունը երաշխավորված լինի»,- ընդգծել է Դուդան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ընտրություններ Լեհաստանում

Մայիսի 10-ին Լեհաստանում պետք է կայանա նախագահական ընտրությունների առաջին փուլը: Եթե թեկնածուներից եւ ոչ մեկը չստանա ձայների ավելի քան 50 տոկոսը, ապա մայիսի 24-ին կանցկացվի երկրորդ փուլ` առավելագույն ձայներ հավաքած երկու թեկնածուների մասնակցությամբ: Կորոնավիրուսի տարածման պատճառով նախընտրական քարոզարշավն արդեն մի քանի շաբաթ է սառեցվել է:

Քաղաքական գործիչների մեծ մասը եւ, ըստ հարցումների, Լեհաստանի բնակիչների ավելի քան 70 տոկոսը նման պայմաններում անհրաժեշտ են համարում հետաձգել իրենց կամքի արտահայտման իրավունքն ավելի ուշ ժամկետի:

Լեհաստանի «Օրենք եւ արդարություն» իշխող կուսակցությունը եւ կառավարությունը պնդում են, որ ընտրությունները հետաձգելու պատճառ չկա: Ըստ սահմանադրության` քվեարկությունը կարող է հետաձգվել միայն այն դեպքում, եթե երկրում արտակարգ դրություն է մտցվել: Չնայած համաճարակին` իշխանությունները դա անհրաժեշտ չեն համարում:

Երկուշաբթի Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատը (Սեյմ) ընդունել էր «Օրենք եւ արդարություն» իշխող կուսակցության նախագիծը` հեռավար քվեարկության վերաբերյալ: Դրա հեղինակները հայտարարել են, որ փոստային քվեարկությունը անհրաժեշտ միջոց է` երկրում COVID-19 համաճարակի ժամանակ ընտրողներին պաշտպանելու համար:

Շատ քաղաքական գործիչներ, կեղծիքների հետ կապված մտավախություններ ունեցող ընդդիմությունը, փորձագետներն ու փոստատարների արհմիությունը դեմ են հանդես եկել հանրապետության ողջ տարածքով այդպիսի ձեւաչափով ընտրությունների անցկացմանը: Այժմ նոր օրենքն ուղարկվել է Սենատ (խորհրդարանի վերին պալատ)` քննարկման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ