News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ եւ Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի մասնակցությամբ տեղի է ունեցել տեսակոնֆերանս Հայաստանի գիտական կազմակերպությունների տնօրենների հետ: Հանդիպմանը քննարկվել են արտակարգ իրավիճակի պայմաններում ստեղծված խնդիրների հաղթահարման աջակցության վերաբերյալ վերջիններիս առաջարկները:

Տեսակոնֆերանսին մասնակցել են ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, «Հայկենսատեխնոլոգիա» գիտա-արտադրական կենտրոնի, Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի, Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի, ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի, ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի, Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի, Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտա-տեխնոլոգիական կենտրոնի, ինչպես նաեւ Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրենները:

Մի քանի ինստիտուտներ առաջարկել են տարածքների եւ իրերի ախտահանության համակարգերի մշակում եւ արտադրություն, ինչպիսիք են օզոնատորները եւ ՈւՄ խցիկները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ սարքերի համատեղ ուսումնասիրման եւ դրանց արդյունավետության բացահայտման ուղղությամբ: Մեկ այլ առաջարկի համաձայն՝ գամմա ճառագայթման միջոցով հնարավոր է ստեղծել ախտահանման շարժական համակարգ, որի արդյունավետությունը վիրուսային մասնիկների վրա եւս պետք է ուսումնասիրել: Ներկայացվել են առաջարկություններ ինքնամեկուսացմանն ռեժիմին առնչվող հասարակագիտական հետազոտությունների իրականացման վերաբերյալ ինչպես իրադրության սոցիալ-հոգեբանական, այնպես էլ հեռավար կրթության եւ կառավարման մոդելների մասով: Առաջարկների մյուս խումբը վերաբերել է համավարակի տարածման մոդելավորման խնդիրներին, որոնց լուծման համար առաջարվել է կիրառել հասանելի հաշվողական հնարավորությունները եւ տեխնոլոգիաները: Հնչել են նաեւ առաջարկներ իմունախթանիչներ հանդիսացող պրոբիոտիկներով հարուստ սննդանյութերի, ինչպես նաեւ բնական ծագման այլ կենսաակտիվ նյութերի արտադրության եւ դրանց կիրառման վերաբերյալ: Առաջարկների մյուս բաժինը վերաբերել է ախտածին հարուցիչների ուսումնասիրության ենթակառուցվածքների ստեղծմանը, որոնք հնարավորություն կընձեռեն ՀՀ տարածքում ունենալ ախտածինների ուսումնասիրությամբ զբաղվող հետազոտողների խմբեր, որոնց մասնագիտական կարողությունները կկիրառվեն ինչպես նոր դեղամիջոցների եւ հակահամաճարակային միջոցների մշակման, այնպես էլ առավել առաջադեմ հետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Նշվել է նաեւ միջազգային ստանդարտներին համապատասխանող ԴՆԹ/ՌՆԹ թեստերի մշակման եւ սինթեզի ենթակառուցվածքներ ունենալու անհրաժեշտությունը, որը ներկայացնում է ոչ միայն գիտական, այլ նաեւ կիրառական հետաքրքրություն: Հանդիպման վերջում մասնակիցները համաձայնության են եկել համագործակցել բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաեւ առաջարկել են ստեղծել արտակարգ իրավիճակներում գիտական ինստիտուտների ներուժի համախմբումն ապահովող հարթակ եւ համապատասխան ընթացակարգեր, որոնց միջոցով հնարավոր կլինի ավելի համակարգված եւ էֆեկտիվ կիրառել հանրապետության գիտական ներուժը՝ ճգնաժամային կառավարման մարմինների աշխատանքներում ներգրավելով համապատասխան ոլորտների գիտնականների:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ