News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 31
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Հետաքրքրությունը կարող է չափազանց ուժեղ մոտիվատոր լինել մարդկանց համար պարզել են բրիտանացի գիտնականները, որոնք հայտարարել են, որ գործնականում քիչ կիրառելի գիտելիքներ ստանալու ձգտումը կարող է գերակշռել անգամ վախի նկատմամբ ցավի նկատմամբ: Այդ թեմայի վերաբերյալ նյութը հրապարակվել է «Պոպուլյարնայա մեխանիկա»-ում:

Ռեդինգի համալսարանի աշխատակիցները գիտափորձ են անցկացրել կամավորների մասնակցությամբ, որի շրջանակում ցույց տվել մարդկանց աճպարարություն պարունակող տեսագրություններ, այնուհետեւ առաջարկել նրանց խաղալ ինքնատիպ վիճակախաղ, որի շահումը աճպարարության գաղտնիքի բացահայտումն է: Բացի շահումից, սակայն, կար նաեւ պարտություն. եթե կամավորին ընկնում էր բացասական արդյունք վիճակախաղում, ապա նա ստանում էր էլեկտրական հոսանքի հարված:

Փորձարկվողները գիտակցում էին ռիսկի աստիճանը, քանի որ գիտեին, որ վիճակախաղի արդյունքը որոշվում էր բոլորովին պատահական կերպով: Դեռ ավելին, կամավորները գիտեին, որ էլեկտրական հոսանքը, որը սպասվում էր նրանց պարտության դեպքում, բավականին ցավոտ կլիներ:

Սակայն այդ ամենը չէր նվազեցնում կամավորների ձգտումը անօգուտ տեղեկատվություն ստանալու նկատմամբ. քանի դեռ էլեկտրահարման հավանականությունը շուրջ 50 տոկոս էր, մարդկանց կեսը պատրաստ էր ռիսկի դիմել եւ խաղալ այդ տարօրինակ խաղը, որին նպաստում էր միայն հետաքրքրասիրությունը: Պետք է նշել, որ երբ գիտնականները մեծացրել էին պարտվելու հավանականությունը՝ հասցնելով մինչեւ 80 տոկոս, ապա կամավորների շարքում գրեթե չէին մնացել մարդիկ, որոնք պատրաստ էին ռիստի դիմել: Այսինքն՝ հետաքրքրասիրությունն, այնուամենայնիվ, ունի սահմաններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ