News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Զատկից առաջ խաչերթը, որը ըստ կաթոլիկական ավանդույթի՝ անցկացվում է Չարչարանաց ուրբաթ երեկոյան, 55 տարի հետո առաջին անգամ անցկացվելու է Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում, այլ ոչ Կոլիզեումի պատերի մոտ: Սուրբ գահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ երթը գլխավորելու է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, իսկ խաչը տանելու են 5-ական մարդուց կազմված երկու խմբերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Հինգ մարդու ներկայացնելու են Պադուայի ուղղիչ հաստատությունից, եւս հինգին՝ Վատիկանի առողջապահության եւ հիգիենայի վարչության աշխատակիցները: Երթը սկսվելու է հրապարակի կենտրոնում գտնվող կոթողի մոտից (այն հիշեցնում է Հավերժական քաղաքի անտիկ պատմության մասին), այնուհետեւ կշարունակվի ծածկի տակ, որտեղ տեղադրված է հռոմեական Սան Մարչելո եկեղեցուց խաչելությունը, որը, ավանդույթի համաձայն, XVI դարում քաղաքն ազատել է ժանտախտի համաճարակից:

Խաչերթին բանտի ներկայացուցիչների մասնակցությունը պատահական չէ: Հենց այս հաստատությունում են հեղինակներ ընտրվել խորհրդածությունների տեքստերը գրելու համար, որոնք ընթերցվում են 14 դադարների ժամանակ եւ խորհրդանշում են Գողգոթա Քրիստոսի բարձրանալն ու նրա նահատակության դրվագները: Տեքստերը գրելուն ներգրավվել են ինչպես բանտարկյալներ, այնպես էլ հսկիչներ, ինչպես նաեւ բանտարկյալների մերձավորները: Հատվածներից մեկը հանձնարարել են գրել ցմահ բանտարկության դատապարտվածի դստերը, իսկ մյուսը՝ սպանված աղջկա ծնողներին:

Համավարակի պատճառով խաչերթն անցկացվելու է առանց հավատացյալների, այն ամբողջ աշխարհում կցուցադրվի մի քանի հեռուստաալիքների ուղիղ եթերում, ինչպես նաեւ համացանցային ալիքներով, ներառյալ Vatican News պորտալով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ