News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

2020 թվականի սկզբին COVID-19- ի բռնկումից արդեն տուժել է ավելի քան մեկ միլիոն մարդ աշխարհի տարբեր անկյուններում: Պանդեմիան դարձավ համաշխարհային աղետ, որը խաթարեց առողջապահական, կրթական համակարգերը, զբոսաշրջության եւ, առհասարակ, կյանքի բոլոր ոլորտները:

«Այսօր բոլոր երկրներն են մարտահրավերների բախվում առողջապահության ոլորտում: Այնուամենայնիվ, մենք համոզված ենք, որ միասին կարող ենք հաղթահարել այս մարտահրավերը` լինելով ավելի միասնական, ավելի հոգատար եւ ավելի պատասխանատու: Տարիներ առաջ, երբ Հայաստանը դժվարին շրջան էր ապրում,  Շառլ Ազնավուրը կանգնեց երկրի եւ ժողովրդի կողքին՝  մարդասիրական գործունեություն ծավալելով Հայաստանում: Հավատարիմ մնալով Շառլ Ազնավուրի արժեքներին՝ այսօր էլ «Ազնավուր» հիմնադրամն է միանում համավարակի դեմ համաշխարհային պայքարին»,- ընդգծեց «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը:

Սերտորեն համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ՝ Հիմնադրամը հնարավոր է դարձրել 5000 հատ N95 հատուկ դիմակի եւ 1000 պաշտպանիչ հանդերձանքի ձեռքբերումը բժիշկների եւ բուժաշխատողների համար, ինչպես նաեւ ավելի քան 7000 լիտր հատուկ ախտահանիչ հեղուկի մատակարարումը բուժհաստատություններին, որը կբավարարի 2 ամսվա կարիքներն ու ավելի ապահով միջավայր կստեղծի մասնագետների համար, որոնք ամիսներ շարունակ բացառիկ նվիրումով աշխատում են՝ փրկելով բազմաթիվ կյանքեր:

«Ազնավուր» հիմնադրամն իր երախտագիտությունն է հայտնում յուրաքանչյուր բժշկի, բուժաշխատողի եւ կամավորի, ովքեր իրենց կյանքը վտանգում են այլոց փրկելու համար եւ օգնում են մեզ հաղթահարել այս համավարակը:

Հիմնադրամի նախաձեռնությանն աջակցել են «Հայաստան» հիմնադրամը եւ «Փիլիպոսյան եւ Փիլոսյան» հիմնադրամը Շվեյցարիայից, Արմեն Գրիշկյանը եւ այլ բարերարներ, որոնք չեն ցանկացել նշել իրենց անունը:

Օր առաջ այս մարտահրավերը հաղթահարելու համար մենք եւս խնդրում ենք հետեւել Առողջապահության նախարարության խորհուրդներին: Մնացե՛ք տանը եւ եղե՛ք առողջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ