News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պետք է դադարեցնել այս ողջ ընտրական գործընթացը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Արդարություն» կուսակցության անդամ Հակոբ Հակոբյանը:

«Պետք է դադարեցնել այս ողջ ընտրական գործընթացը, որովհետեւ կարծում ենք, որ մարդը գերագույն արժեք է եւ յուրաքանչյուր երկրում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն պետք է ստորադասվի այդ մարդուն: Այսինքն ընտրությունները անում ենք մարդու համար, այլ ոչ թե մարդը պետք է ընտրության մասնակցելու համար: Սակայն իշխանությունները չլսեցին մեր այս կոչը եւ ամեն կերպ ընտրություններ անցկացնելը դիտեցին որպես նպատակ եւ մարտի 31-ին ընտրությունների առաջին փուլ անցկացրեցին: Ողջ աշխարհը կորոնավիրուսի դեմ պայքարում է մինչեւ դրա հայտնաբերվելը, որովհետեւ երբ արդեն հիվանդները հայտնաբերվում են այդ պայքարի արդյունավետությունը նվազում է, որը եղավ մեզ մոտ: Ապրիլի 2-ին մենք ունեցանք մի դեպք, իսկ այժմ ունենք 6 դեպք»,- ասաց նա:

Հակոբյանի կարծիքով` երեկ հայտարարված արտակարգ իրավիճակով ամեն ինչն արվում է, որ ընտրությունները չչեղարկվեն:

«Մենք կոչ արեցինք Ազգային ժողովի պատգամավորներին, որ իրենց գնահատականը տան այս հակասական հրամանագրին: Եւ կարծում ենք, որ ամեն գնով անցկացնել ընտրություն, վտանգելով հասարակության առողջությունը դա ուղղակի աններելի է եւ չի կարելի, ինչքան էլ, որ մենք ուզենանք պահպանել անվտանգության կանոնները: Եւ մարտի 31-ին այդ անվտանգության կանոնները պահելով, մենք տեսանք, որ չկարողացանք խուսափել կորոնավիրուսի տարածումից»,- ասաց նա:

Նրա խոսքով` սահմանադրորեն կարող էին ընտրությունները հետաձգվել, եւ այդտեղ քաղաքական իշխանության կողմից ձեւակերպման խնդիր է առաջանում:

«Եթե իրենք դա մեկնաբանում են Սահմանադրական ճգնաժամ, դա մի բան է, բայց կարող էին այլ ձեւակերպում էլ գտնեին: Եւ արտակարգ իրավիճակի ժամանակ ընտրությունների հետաձգումը կործանիչ չի, բայց կորոնավիրուսի դեմ չպայքարելը, կամ մարդկային կուտակումներ ստեղծելը կարող է հղի լինել վտանգներով»,-ասաց նա:

Անդրադառնալով երկրորդ փուլ անցած Արայիկ Հարությունյանի երեկվա հայտարարությանը, որ տարեցները չմասնակացեն ընտրություններին, ելնելով նրանց անվտանգությունից, Հակոբյանն ասաց, որ տարբեր կոչեր կարող են հնչել, սակայն դա իրավիճակը չի փոխում:

«Կարելի է կոչ անել, որ տարեցները չգնան ընտրության, հղիները չգնան ընտրության եւ ընդհանրապես կոչ անել, որ միայն նրանք գնան ընտրության, ովքեր  ուզում են Արայիկ Հարությունյանին ընտրել: Կարծում եմ, որ դա նատրամաբանական կոչ է»,- հավելեց նա:

Նշենք, որ  այս վերջին տվյալներով Արցախում կա կորոնավիրուսի հաստատված 6 դեպք: Երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարվել մինչեւ մայիսի 12-ը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր հենց գնալու օրը երեւի մեր ցուցակները գցել են մահացածների կամ կորածների ցուցակում․ պատերազմի մասնակից
Ես նշանակվել եմ դասակի հրամանատար գեներալ Ավետիսյանի կողմից։ Մեզ մոտ եղել է չորս դասակ, ես եղել եմ երրորդ, չորրորդ դասակի հրամանատար։ Ես այն օրը...
Մարդիկ հեղափոխություն են արել, որ ավելի ուժեղ Հայաստան ունենան, բայց ճիշտ հակառակն են ստացել․Հրանտ Մարգարյան
Այդ ցավն այնքան շատ է, որ մենք պատրաստ ենք նույնիսկ սատանայի հետ համագործակցել․․․
Վանեցյանը ԱԱԾ պահեստազորայիններին կոչ է արել անվտանգության աշխատակցի օրը՝ դեկտեմբերի 20-ը, նշել «Եռաբլուր» այցելելով
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դիմել է ԱԱԾ պահեստազորայիններին եւ վետերաններին...
Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը, թե իբր գրավել են Ջաբրայիլը բացարձակ սուտ է․ Վահրամ Պողոսյան
«Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով տիրապետում է ...
Միայն հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը...
Պաշտոնական. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում զինված հակամարտության վերսկսմամբ
Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994թ. Հրադադարի համաձայնագրի իրագործմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորություններին...
Ամենաշատ