News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երբ 2018 թվականին Հայաստանը սկսեց ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով մի քանի տարի բանտարկված է եղել 2008 թվականի մարտին զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, շատ արագ շեշտը դրվեց նրա «քաղաքական թշնամիների» վրա, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը: Մասնավորապես, հոդվածում ասվում է.

«Նոր «արդարադատության» թիրախում հայտնվեց Ռոբերտ Քոչարյանը: Նրան մեղադրեցին 2008 թվականի մարտին Երեւանում ազգային ապստամբությունը ճնշելու մեջ: Քոչարյանը՝ որպես այդ ժամանակ պետության գործող ղեկավար, պարտավոր էր արտակարգ դրության ռեժիմ հայտարարել: ՀՀ երկրորդ նախագահի օրինական գործողությունները թույլ տվեցին խուսափել ավելի մեծ արյունահեղությունից: Արդեն 2008-ի ապրիլին Քոչարյանը թողեց պաշտոնը: Իսկ մարտյան անկարգությունների հրահրողները, այդ թվում ապագա վարչապետ Փաշինյանը, դատապարտվեցին՝ պետական հեղաշրջման փորձի եւ մարդկանց վնաս հասցնելու համար: Սակայն 10 տարի անց արդեն Փաշինյանի օրոք նախկին նախագահ Քոչարյանին ձերբակալում եմ սահմանադրական կարգի տապալման համար: Մեղադրանքի անհեթեթությանն անդրադարձել են նաեւ Ռուսաստանում, մասնավորապես, ՌԴ ԱԳՆ-ում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երեւանում հանդիպել է Քոչարյաններին: Ռուսական կողմը բազմիցս նշել է, որ այդ գործը կրում է ոչ թե քրեական, այլ քաղաքական բնույթ: Եվ դա հերթական անգամ ապացուցում է, որ այդ հնչեղ գործի 900 վկաներից ոչ մեկ չի հաստատել մեղադրական վարկածը, որ Քոչարյանը հրամայել է կրակել մարդկանց: Արդյունքը հետեւյալն է.  նախկին ախագահին 500 օր բանտում պահում առանց դատավարության: Նա կարող է բանտում նշել իր 66-ամյակը: Ընդ որում, հայ քաղաքական մի շարք գործիչներ ի պաշտպանություն Քոչարյանի հանձնաժողով են ստեղծել: ՀՀ իշխանությունները կարծես վստահ են, որ վրեժխնդրությունը ուտեստ է, որը սառն են մատուցում…»:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ