News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ մենք շփվում, աշխատում ենք հեռավար։ Սա մարտահրավեր էր ոչ միայն ամեն օր սովորականի պես աշխատանքի գնացող, խանութում առաջին անհրաժեշտության ապրանքներ գնող մարդու, այլ նաեւ տարբեր բնագավառներում սպասարկում իրականացնող տնտեսվարողների համար։ Բացառություն չէր նաեւ բանկային համակարգը։ Ի՞նչ տրանսֆորմացիայի են ենթարկվել բանկային ծառայություններն այս ընթացքում, եւ ի՞նչ ծավալների է հասնում հեռավար սպասարկումը․ զրուցել ենք IDBank-ի թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանի հետ։

IDBank-ը հայաստանյան շուկայում հայտնի է որպես նորարար թվային Բանկ։ Կորոնավիրուսն, ինչպես պարզվեց, այնուամենայնիվ անակնկալի բերեց ամբողջ աշխարհին․ ի՞նչ տեղի ունեցավ IDBank-ում։

IDBank-ը թվայնացման գործընթացը սկսել էր դեռեւս 2018-ին, երբ տեղի ունեցավ ռեբրենդինգը եւ մենք, գիտակցելով ժամանակի հրամայականը, բռնեցինք հեռավար հնարավորինս լայն գործիքակազմ ստեղծելու ուղին։ Այո, կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն անակնկալի բերեց շատ ոլորտների, բայց բանկային համակարգն արդեն վաղուց գիտակցում էր, որ թվայնացումը ներկայիս արագ փոփոխվող աշխարհում ֆինանսական ծառայությունների մատուցման ամենապահանջված եղանակը՝ հեռավար սպասարկումն ապահովելու լավագույն ուղին է։

Դեռեւս 2018-ին մենք հայտարարել էինք Idram ընկերության հետ համատեղ թվային հարթակ ստեղծելու մասին։ Այդ հարթակն այսօր իրականություն է եւ մեր հաճախորդներին հնարավորություն է տալիս ոչ միայն տանը նստած օգտվել բանկային, այլ նաեւ վճարահաշվարկային ծառայություններից, ընդ որում՝ դրանց թիվն անցնում է 300-ը։ Սա նշանակում է, որ IDBank-ի հաճախորդները կարող են գործարքներ կատարել ինչպես IDBanking.am հարթակի, այնպես էլ Idram հավելվածի «Բանկինգ» բաժնի միջոցով։ 

Բացի այդ, մեր արտոնյալ եւ անհատական բանկինգի ծառայությունները հաճախորդներին սպասարկում են նաեւ Viber, What’s app, Skype տեսակապի միջոցով՝ կատարելով որոշակի գործարքներ։

Պարետի որոշմամբ մեր երկրում շատ կազմակերպություններ աշխատում են հեռավար․ արդյո՞ք հեռավար աշխատում են նաեւ IDBank-ի աշխատակիցները, եւ արդյո՞ք դա վտանգավոր չէ տվյալների պահպանման տեսանկյունից։

IDBank-ը կարանտինի առաջին իսկ օրերից սկսեց միջոցներ ձեռնարկել ոչ միայն հաճախորդների համար լիարժեք հեռավար գործիքակազմ, այլ նաեւ իր աշխատակիցների անվտանգությունն ապահովելու եւ հեռավար աշխատանքային պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Որպես սոցիալական բարձր պատասխանատվություն ունեցող կազմակերպություն IDBank-ն ապահովել է ոչ անմիջական շփման մեջ ներառված աշխատակիցների ավելի քան 60%-ի հեռավար աշխատանքը։ Սովորաբար, նմանատիպ իրավիճակներում կտրուկ աճ են ապրում կիբեռհանցագործությունները, ուստի հեռավար աշխատանքը կազմակերպելիս մեր աշխատակիցներին տրվել են հստակ ցուցումներ տեղեկատվական անվտանգության կանոնների պահպանման, ֆիշինգի զոհ չդառնալու եւ աշխատանքային  արդյունավետությունն ապահովելու համար։ Կարեւոր է, որ հեռավար աշխատողներն իրենց գործառույթներն իրականացնեն այնպիսի արդյունավետությամբ, որ ապահովվի նաեւ «առաջնագծում» աշխատողների գործունեության անընդհատությունը։

Հաշվի առնելով այս ամենը, վստահ կարող եմ նշել, որ, չնայած դժվարություններին, IDBank-ն ունի որակյալ հեռավար աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ ռեսուրսներ։

Քանի որ խոսեցինք ֆիշինգի մասին, կցանկանայի նաեւ որոշ խորհուրդներ տալ մեր հաճախորդներին՝

ցանկալի է համակարգիչների կամ նույնիսկ սմարթֆոնների վրա ունենալ հակավիրուսային գործող համակարգեր,

անհրաժեշտ է պարբերաբար թարմացնել ծրագրային փաթեթները,

աշխատեք անհայտ եւ կասկածելի կայքեր մուտք չգործել կամ առնվազն նման կայքերում որեւէ տվյալ չտրամադրել՝ հատկապես քարտային տվյալներ,

եթե ստացել եք հաղորդագրություններ էլ․ փոստով, մինչեւ կցված ֆայլը կամ հղումը բացելը ստուգել ուղարկողի փոստային հասցեն, համոզվեք, որ էլ. նամակը ստացել եք ծանոթ կամ սպասված անձից,

առցանց գնումներ կատարելիս համոզվեք, որ առցանց խանութը կամ կայքը ապահոված է https անվտանգության համակարգով,

ֆինանսական համակարգերում օգտագործեք բարդ, բայց ոչ հայտնի անուն կամ այլ հայտնի տվյալներ չպարունակող գաղտնաբառեր՝ թվերի, տառերի, սիմվոլների բարդ համադրություններ,

ֆինանսական համակարգերում ամրագրված գաղտնաբառերը այլ համակարգերում մի կիրառեք, պարբերաբար փոխեք գաղտնաբառերը,

սոցիալական ցանցերի միջոցով ստացված գումարների խնդրանքներին ի պատասխան այլ կապուղիով ճշտեք՝ արդյո՞ք հենց տվյալ ծանոթից է հարցումը եկել, թե ոչ,

այլ անձանց քարտային տվյալներ մի տրամադրեք, իսկ խիստ անհրաժեշտության պարագայում քարտային տվյալնեը փոխանցեք մաս-մաս տարբեր համակարգերի միջոցով,

առցանց որեւէ հաշվի հետ տարօրինակ որեւէ երեւույթ նկատելիս անմիջապես կապ հաստատեք համակարգը սպասարկող կազմակերպության հետ իրենց պաշտոնական կայքերում տեղադրված տվյալներով եւ տեղեկացրեք խնդրի մասին:

IDBank-ը, փաստորեն, շատ արագ կարողացավ հարմարվել իրավիճակին եւ ինչպես իր աշխատակիցների, այնպես էլ իր հաճախորդների համար ապահովել #տանըմնալու հնարավորությունը։

Այո, ինչպես նշեցի, մեր աշխատակիցները շարունակում են աշխատանքը բարձր արդյունավետությամբ՝ ապահովելով գործընթացների շարունակականությունը, իսկ մեր հեռավար սպասարկման գործիքակազմը թույլ է տալիս մեր հաճախորդներին առանց տանից դուրս գալու

կատարել փոխանցումներ,

կառավարել հաշիվները,

պատվիրել քարտեր,

համալրել հաշիվները,

ստանալ կամ մարել վարկեր,

բացել ավանդներ,

բացել ընթացիկ կամ խնայողական հաշիվներ,

կատարել ավելի քան 300 տարբեր ծառայությունների վճարումներ եւ այլն։

Նշված ծառայությունները գերակշռող մասը հասանելի է նաեւ Idram հավելվածի «Բանկինգ» բաժնում։ Ընդ որում՝ բանկային ծառայություններից կարող են օգտվել ինչպես մեր հաճախորդներն, այնպես էլ այն անձիք, ովքեր ցանկություն ունեն դառնալ հաճախորդ։ Դրա համար անհրաժեշտ է պարզապես ներբեռնել Idram հավելվածն ու դառնալ IDBank-ի հաճախորդ՝ անցնելով հեռավար նույնականացում։ Այսինքն, եթե Ձեզ, օրինակ, վարկ է անհրաժեշտ, բայց Դուք IDBank-ի հաճախորդ չեք, հոգ չէ, կարող եք ներբեռնել Idram հավելվածը եւ դիմել Rocket վարկ ստանալու համար։ Ձեզնից կպահանջվի ընդամենը մի քանի պարզ քայլ, եւ  մինչեւ 5 մլն ՀՀ դրամի չափով վարկի գումարը կփոխանցվի Ձեր հաշվին․ չկան թաքնված վճարներ կամ միջնորդավճարներ։ Ի դեպ, նշեմ, որ նույնիսկ այս իրավիճակում IDBank-ը չի դադարեցրել վարկավորումը:

Հեռավար նույնականացում անցնելու պարագայում, իհարկե, կարող եք օգտվել նաեւ քիչ առաջ թվարկածս մյուս բոլոր ծառայություններից։ Այս գործառույթը հատկապես կարեւոր է, երբ մենք մարդկանց հորդորում ենք մնալ տանը․ եթե հորդորում ենք, ուրեմն պետք է նաեւ հնարավորություն տանք օգտվել մեր ծառայություններից՝ անգամ մեր հաճախորդը չլինելով։ 

Ի՞նչ այլ առավելություններ է ստանում ֆինանսական ծառայություններից օգտվող հաճախորդն IDBank-ից եւ ի՞նչ կստանա ապագայում։ 

IDBank-ից օգտվող հաճախորդը կարող է օգտվել մեր կողմից առաջարկվող նորարար ծառայությունների բազմազանությունից, սակայն չմոռանանք նաեւ IDBank-ի եւ Idram-ի համագործակցության մասին։ Երկու ընկերությունների ստեղծած համատեղ թվային հարթակն այսօր մի շարք լրացուցիչ առավելություններ է տալիս ինչպես հաճախորդներին, այնպես էլ գործընկերներին։

Այսպես, մեր թվային հարթակի օգտատերերն այս օրերին հնարավորություն ունեն անհպում վճարումներ կատարել Idramի գործընկեր խանութներում, դեղատներում QR եւ NFC տեխնոլոգիաներով՝ որպես վճարման միջոց ընտրելով IDBank-ի քարտերը, հաշիվները կամ ցանկացած այլ կցված քարտ։ Այսօր ոմանք խուսափում են առաքում պատվիրել՝ կանխիկի հետ չշփվելու նկատառումով, մինչդեռ հարթակի օգտատերերը կարող են անհպում վճարել նաեւ առաքման համար, քանի որ մեր գործընկեր Idram ընկերությունը օրերս ներկայացրեց լուծումներ նաեւ այն բիզնեսների համար, որոնք մինչ այդ երբեւէ առցանց վճարումներ չեն ընդունել։ Այս ամենը հնարավորություն է տալիս ապահովել բիզնեսի շարունակականությունը, իսկ հաճախորդների համար՝ պահպանել անհրաժեշտ սոցիալական հեռավորությունն ու անվտանգ վճարումներ կատարել։

Անկանխիկին անցման անհրաժեշտության մասին բազմիցս նշվել է պետական մակարդակով դեռեւս մինչեւ համավարակի ի հայտ գալը: Միգուցե այսօր այդ ուղին, շատերին բարդ է թվում, եւ մեր քաղաքացիներից ու բիզնեսներից ոմանք այն ընտրում են ստիպված: Ինչեւէ, կարծում եմ, որ կարանտինի ավարտից հետո թե քաղաքացիները եւ թե բիզնեսները կփորձեն հնարավորինս խուսափել կանխիկից, որովհետեւ անկանխիկ վճարումը հարմար է, արագ եւ անվտանգ։

Համավարակից հետո ․․․․ Ձեր կարծիքով ի՞նչ տեղի կունենա համավարակը հաղթահարելուց  հետո։

Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր կյանքն արդեն իսկ բաժանվել է “համավարակից առաջ” եւ “համավարակից հետո” հատվածների։ Միանշանակ է, որ թագավարակը եւս մեկ ազդակ էր աշխարհին` վերանայելու մոտեցումները․ դասականից հեռավար սպասարկման միտումն այլեւս անդառնալի է, եւ պետք է նայել առաջ, հարմարվել իրավիճակին եւ անգամ փորձել առաջ անցնել ժամանակից եւ առաջնահերթություններ սահմանել՝ բիզնես շարունակականությունն ապահովելու համար։ Բիզնես շարունակականություն ապահովելու խնդիր ունեն նաեւ անհատները․ որոշ մասնագիտությունների վերապրոֆիլավորման անհրաժեշտություն կծագի, արդեն ծագել է, իսկ որոշ ոլորտներ ընդհանրապես առերեսվելու են իրենց գործունեության վերաիմաստավորման անհրաժեշտության հետ։ Ընդ որում, իմ խորին համոզմամբ, եթե անգամ չլիներ համավարակը, անպայման ի հայտ էր գալու մեկ այլ գործոն, որի արդյունքում աշխարհն առանցքային փոփոխությունների էր ենթարկվելու։

Ինչ վերաբերում է IDBank-ի գործունեությանը, ապա մենք շարունակելու ենք մեր ռազմավարական նպատակների իրագործումը՝ թվայնացման, հեռավար կամ անմիջական շփման միջոցով մեր հաճախորդներին առավել հարմար ծառայություններ մատուցելու եւ  լավագույն սպասարկումն ապահովելու համար։ Մնացեք տանը եւ առողջ եղեք։    

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ