ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան զգուշացրել է, որ կորոնավիրուսի պանդեմիան կարող է «բումերանգ» դառնալ եւ վերադառնալ հարուստ երկրներ, ինչպես օրինակ՝ ԱՄՆ կամ Եվրոպայի երկրներ:
USA Today-ի հաղորդմամբ՝ մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար տեղակալ Մարկ Լոուկոկը հայտարարել է, որ մտադիր է միջազգային կազմակերպության առավել հարուստ մասնակիցներին, օրինակ՝ ԱՄՆ-ին, խնդրել 6,7 մլրդ դոլար նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի համար:
Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է վարակի երկրորդ ալիքը կանխելու համար: «Մենք դրանից խուսափելու հնարավորություն ունենք»,-ասել է նա: