News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիեւը հետ չի կանչի Վրաստանից Ուկրաինայի դեսպանին, հայտնում է «Նաշ» հեռուստաալիքը:

«Մենք գերազանց հարաբերություններ ունենք վրաց ժողովրդի հետ: Չնայած ամեն ինչին` մենք հետ չենք կանչի Վրաստանում մեր դեսպանին: Մեր երկրների միջեւ հարաբերություններն ավելի հարատեւ են, քան ցանկացած երկրի ղեկավարություն: Ինձ թվում է, որ սա վրացական կողմի սխալն է»,- հայտարարել է նախագահը` մեկնաբանելով Թբիլիսիի որոշումը հետ կանչել իր դեսպանին խորհրդատվությունների համար Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի` Ուկրաինայի Բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնին նշանակումից հետո:

Ըստ նրա` կադրային քաղաքականությունը վերաբերում է միայն պետությանը եւ այն քաղաքացիներին, ովքեր ապրում են այդ երկրում: «Սա է մեր որոշումն է, մեր ներքին քաղաքականությունը: Պարոն Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է, ունի ուկրաինական անձնագիր: Ես Ուկրաինայի նախագահն եմ եւ նրան նշանակել եմ բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ»,- հավելել է Զելենսկին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ