News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մայիսի 10-ին տարհանման չվերթով Հայաստանից Ուկրաինա է ժամանել 80 ուղեւոր, այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:

Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանությունից պարբերականին հայտնել են, որ Հայաստանից չվերթով Կիեւ է մեկնել 80 ուղեւոր, որից 51-ը Ուկրաինայի քաղաքացիներ են:

Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության տվյալներով՝ «Կիեւ» առանձին հսկիչ անցագրային կետի սահմանապահներն իրականացրել են ջերմաստիճանային սքրինինգ եւ ուղեւորների առողջական վիճակի հարցումներ:

Ժամանողների շարքում չեն հայտնաբերել բարձր ջերմությամբ կամ ինքնազգացողության գանգատներով անձանց: Այս չվերթների ուղեւորները կարանտին անցնելու համար ընտրել են «Дій вдома» հավելվածի միջոցով ինքնամեկուսացումը:

Պարբերականը հիշեցնում է, որ սա Երեւանից արդեն երրորդ հատուկ չվերթն է: Ուկրաինական SkyUp ավիաընկերությունը ապրիլի 28-ին իրականացրել էր Կիեւ-Երեւան-Կիեւ չարթերային չվերթ, որը տեղափոխել էր երկու երկրներից մոտ 300 քաղաքացիների: Թռիչքի բոլոր ծախսերը ստանձնել է «Ուկրաինայի հայերի միություն» կազմակերպությունը՝ նախագահ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ:

SkyUp ավիաընկերությունը մարտի 25-ին իրականացրել էր Կիեւ-Երեւան-Կիեւ չարթերային չվերթ, որն այդ ժամանակ Կիեւից տեղափոխել էր 62 ուղեւորի, իսկ Երեւանից՝ 92: Նշվում էր, որ չվերթն իրականացվել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբի եւ ուկրաինացի դիվանագետների ջանքերի շնորհիվ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ