News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ՄԱԿ գլխավոր քարտուղարը կրոնական առաջնորդներին կոչ է անում մարտահրավեր նետել կորոնավիրուսի համավարակի ֆոնին ազգայնականություն, ատելություն եւ հակամարտություններ հրահրող «սխալ ու կործանարար լուրերին», հայտնում է AP-ը։

Անտոնիո Գուտերիշը նախազգուշացրել է, որ «ծայրահեղականները եւ արմատական խմբավորումները ձգտում են օգտագործել նվազող վստահությունը ղեկավարության հանդեպ եւ սեփական նպատակներին հասնելու մարդկանց խոցելիությունը»։ Նրա խոսքերով՝ կրոնական առաջնորդները կարող են կարեւոր դեր խաղալ COVID-19-ի խնդիրների լուծման հարցում։

Նա նշել է համավարակի տարածմանը զուգընթաց «կանանց եւ աղջիկների հանդեպ բռնությունների տագնապալի աճի» մասին։ Գուտերիշը կոչ է արել կրոնական առաջնորդներին «կտրականապես դատապարտել այդպիսի գործողությունները եւ սատարել գործընկերության, հավասարության, հարգանքի ու կարեկցանքի ընդհանուր սկզբունքները»։

Նա նաեւ կոչ է արել միանալ COVID-19-ի մասին ապատեղեկատվության դեմ պայքարին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ