News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

10 000 դրամի չափով տուգանք է սահմանվում բաց տարածքում դիմակ չկրելու համար: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, ԱԺ արտահերթ նիստում վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի արագացված ռեժիմով քննարկման ընթացքում հայտարարեց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածման ֆոնին անհրաժեշտ է խստացնել ազատ տեղաշարժի կանոնները:

«Այժմ գործում են ազատ տեղաշարժի հստակ սահմանափակումներ: Առաջարկվում է ավելի թեթեւ տուգանք 10 000 դրամի չափով»,-ասաց Դանիելյանը:

Մասնավորապես, խոսքը դիմակ ունենալու պահանջի մասին է: Փոխնախարարը նշեց, որ պարտադիր չէ բաց տարածքում դիմակ կրելը, սակայն քաղաքացիները պետք է դիմակ ունենան:

Նա նաեւ նշեց, որ փակ տարածքում դիմակ չկրելու համար քաղաքացիները եւ տնտեսվարող սուբյեկտները կտուգանվեն 100 000-ից 300 000 դրամի չափով, իսկ ձեռնոց չկրելու հետ կապված որեւէ տուգանք դեռ չի սահմանվի:      

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ