News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորատը, հաշվի առնելով նոր կորոնավիրուսային համավարակի հետեւանքով երկրում հայտարարված արտակարգ դրությունը եւ դրա բացասական տնտեսական հետեւանքները, ՀՊՏՀ 185  ուսանողների տրամադրել է ուսման վարձի զեղչ 30 տոկոսի չափով:

«Մենք հասկանում ենք, որ կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված իրավիճակը սոցիալական դժվարություններ է ստեղծել նաեւ ուսանողների համար: Իհարկե, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 14-րդ միջոցառումն իր օգնությունը բերեց մեր բուհի  335 ուսանողներին, սակայն մեր համալսարանը եւս ցանկացավ անմասն չմնալ եւ հանդես բերել սոցիալական պատասխանատվություն:

Տնտեսագիտական համալսարանն իր հնարավորությունների սահմաններում եւս օգնություն է ցուցաբերում իր ուսանողներին՝ աջակցության հիմքում դնելով նրանց սոցիալական խնդիրները»,- ՀՊՏՀ նախաձեռնությունն այսպես է մեկնաբանել ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ