News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Apple կորպորացիան ներկայացրել է iOS օպերացիոն համակարգի թարմացումը, որը մի շարք գործառույթներ ունի, որոնք ավելի հարմար են կորոնավիրուսի համավարակի պայմաններում բջջային սարքերով օգտագործելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

iOS 13.5 նոր տարբերակն արդեն հասանելի է ներբեռնման համար: Թարմացումը թույլ կտա աջակցել նոր կորոնավիրուսով վարակված անձանց շփումներին հետեւող տեխնոլոգիային, որը Apple-ը մշակել է Google-ի հետ համատեղ՝ Android օպերացիոն համակարգում iOS սարքերի փոխգործակցության համար: Ընդ որում՝ տեխնոլոգիական հսկաները խոստանում են չխախտել վարակվածների եւ նրանց ծանոթների անձնական կյանքի անձեռնմխելիության սկզբունքը:

Սակայն հատուկ հավելվածները, որոնք կարող են աշխատել այս տեխնոլոգիայի հիմքով, անհրաժեշտ կլինի լրացուցիչ ներբեռնել: Ըստ Apple-ի մտահղացման՝ այդպիսի հավելվածները պետք է ստեղծեն դրանում շահագրգռված տարբեր երկրների առողջապահության նախարարությունները:

Դրանից բացի, iOS 13.5-ում կատարելագործված է Facetime-ի խմբային տեսահաշվետվությունը, ինչպես նաեւ հայտնվել է դեմքին բժշկական դիմակի ճանաչման գործառույթ: Դրա շնորհիվ Face ID-ը համակարգ մտնելու համար օգտատիրոջ դեմքը նորից չի սքանավորի, այլ միանգամից կառաջարկի գաղտնաբառը մուտք անել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ