News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 21-ի նիստում որոշում կայացրեց թույլ տալ սպանդանոցներին ևս վարկեր տալ զրո տոկոսով:

Կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ հաշվի առնելով, որ կառավարությունը աջակցում է սպանդանոցներին, որպեսզի կազմակերպված կատարեն կենդանիների ընդունում, շուկա հանվող միսն առավել անվտանգ եղանակով է պետք տեղ հասցնել, պետք է նպաստավոր պայմաններ ստեղծել եւ այսուհետ թույլատրելի համարել, որ այդ աջակցության գործիքը կիրառվի նաեւ սպանդանոցների համար վարկային սահմանաչափեր տալիս:

«Սա կառավարության կողմից 1,5 տարով զրո տոկոսով շրջանառու միջոցների հատկացման առաջարկ է: Նայած, թե քանի կենդանու համար է նախատեսված սպանդանոցը, այդչափ ավելի շատ կամ քիչ կլինի վարկի սահմանաչափը: Մեկ խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար անհրաժեշտ եւ բավարար է մոտ 15 քմ տարածքը»,-ասաց նա՝ հավելելով, որ մեկ կենդանու համար կտրվի 2 մլն դրամ, որը բավարար կլինի 7 օր աշխատելու համար:

Իր հերթին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բարձրացրեց մեկ այլ հարց, որ պետք է սահմանել գյուղատնտեսական նշանակության հողերի վրա սպանդանոց կառուցելու չափանիշ, որպեսզի չարաշահում չլինի, և սպանդանոցի անվան տակ գյուղատնտեսական նշանակության հողերը չզավթվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ