News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Beeline-ում կոմերցիոն տնօրեն է նշանակվել Արինա Առուստամյանը, ով մինչ այդ մի քանի ամիս կատարում էր կոմերցիոն տնօրենի պարտականությունները որպես ժամանակավոր պաշտոնակատար:

Նա աշխատում է  ընկերությունում 2008 թ-ից՝ սկսելով կորպորատիվ վաճառքի մասնագետի պաշտոնից, այնուհետև` զբաղեցրել է կարևոր պաշտոններ B2B վաճառքի և մարքեթինգի ուղղություններում, և վերջին 5 տարիների ընթացքում ղեկավարել է Մարքեթինգի ծառայությունը` պատասխանատու լինելով ընկերության պրոդուկտների և ծառայությունների զարգացման, ռազմավարական պլանավորման, մարքեթինգային հաղորդակցությունների, վերլուծության և հետազոտությունների համար:

Նրա անմիջական մասնակցությամբ արդիականացվել է ինչպես շարժական, այնպես էլ ֆիքսված կապի պրոդուկտները, գործարկվել  են նոր թվային ծառայություններ, ինչպիսիք են՝ BeeTV, BeeMoney, My Beeline Armenia հավելվածները, աճել է հաճախորդների գոհունակության ցուցանիշը ընկերության պրոդուկտներից և ծառայություններից:

«Ուրախ եմ, որ մեր ընկերության ռազմավարական նշանակություն ունեցող գործառույթը կգլխավորի մի մասնագետ, ով ընկերությունը գիտի ներսից և ով իր արդյունավետությունը ցույց է տվել գործնականում: Մաղթում եմ Արինային և ողջ թիմին հաջողություններ և նորանոր հաղթանակներ», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Սա իմ աշխատանքի շատ բարձր գնահատական է, որի համար ես շնորհակալ եմ: Ես դիտարկում եմ այս նշանակումը որպես վստահության նշան ղեկավարության կողմից և միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն: Վստահ եմ, որ Beeline-ի պրոֆեսիոնալ և ուժեղ թիմի հետ միասին մենք կիրականացնենք բազմաթիվ նախագծեր նոր ծառայությունների ստեղծման և զարգացման համար, և էլ ավելի կամրապնդենք ընկերության դիրքերը հեռահաղորդակցության շուկայում», - նշեց Հայաստանում Beeline-ի նորանշանակ կոմերցիոն տնօրեն Արինա Առուստամյանը:

Արինա Առուստամյանը ստացել է բարձրագույն կրթություն տեղեկատվական համակարգերի կառավարման ոլորտում (Երևանի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների համալսարան), անցել է որակավորման բարձրացման տարբեր դասընթացներ և կուրսեր, ի թիվս` «Կոմերցիոն տնօրեն» դասընթացը Ռուսաստանի կառավարման դպրոցում: Անցյալ տարի նա ստացել է MBA աստիճան Օքսֆորդի համալսարանի բիզնես դպրոցում (Said Business School, University of Oxford):

Հայաստանում Beeline-ում այս պահին թոփ-մենեջմենթում կանայք բացարձակ մեծամասնություն են: Նշենք նաև, որ ընկերության պատմության մեջ առաջին անգամ է նշանակվում կին կոմերցիոն տնօրեն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ