News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Բժշկական դիմակների գներն այսօր ամենակարեւոր սոցիալական խնդիրն են, եւ Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի  աշխատանքը պետք է ավելի օպերատիվ լինի, քանի որ խնդիրը կարող է երկրում լարվածության աճի հանգեցնել: Այս մասին մայիսի 25-ին ՏՄՊՊՀ 2019 թվականի գործունեության հաշվետվության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ ինքը քաղաքի կենտրոնում եւ Արաբկիր վարչական շրջանում 12 դեղատուն է այցելել, եւ 210-230 դրամից էժան դիմակ չի գտել: «Այսպիսի գներով դիմակի վրա չորս մարդուց բաղկացած ընտանիքի ծախսերը կարող են անչափ զգալի լինել՝ հաշվի առնելով, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ համար կծախսվի 20 հազար դրամ: Կարող եմ ասել, որ եթե նախկինում տնտեսվարող սուբյեկտները գերշահույթ էին ստանում դիմակը 20 դրամ գնով, ապա հիմա 220 դրամ գնով ստանում են արդեն սուպերշահույթ»,- նշեց նա:

ՏՄՊՊՀ ղեկավար Գեղամ Գեւորգյանը ի պատասխան հայտարարեց, որ տնտեսվարող սուբյեկտները նախազգուշացված են այն մասին, որ եթե որեւէ մեկը փորձի կորոնավիրուսի շրջանում իր դիրքը չարաշահել, ապա պատասխանատվությունը շատ ավելի լուրջ կլինի: «Սակայն եթե մենք ցանկանում ենք որեւէ մեկին պատասխանատվության ենթարկել, ժամանակ է հարկավոր, քանի որ եթե տնտեսվարող սուբյեկտը մեկ օրում է գերազանցում գինը, ապա մենք ոչ մի բան անել չենք հասցնի»,- հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ