News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Մենք ասում ենք, որ նման վարկած կա, սակայն հիմա չեմ պնդի, քանի դեռ վարույթը չի ավարտվել: Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք դիմակների շուկայում որոշ տնտեսվարողներ օգտվել են ստեղծված վիճակից եւ փորձել են գերշահույթ ստանալ:

«Նման վարկած ունենք, դրա համար վարույթ ենք հարուցում, եւ եթե պարզվի, որ մեր վարկածը ճիշտ է, կլինի պատասխանատվության չոր միջոց: Ընդ որում, մենք եւս մեկ գործողություն ենք արել՝ դեռեւս համաճարակի սկզբից հայտարարել ենք, որ այս իրավիճակով պայմանավորված խախտումները դիտարկելու ենք որպես ծանրացնող հանգամանք:

Մենք նաեւ խոսել ենք մեր միջազգային գործընկերների հետ եւ կխնդրեմ, որ բացի քննադատությունից բերել օրինակներ, թե աշխարհում որտեղ է, որ շարժվել են ոչ այն ճանապարհով, որով մենք: Մենք համաշխարհային մրցակցային ցանցին տալիս ենք, թե ինչ գործողություններ ենք անում: պետք է նշեմ, որ շատ բարձր են գնահատվել մեր գործողությունները: Թիմն աշխատել է 12 ժամ, ոսւումնասիրվել է 44 շումա միանգամից: Խնդրում եմ նշեք այն գործիքը, որով պետք է ավելի արագ գործեինք ու չենք արել:»,-ասաց նա:

Հարցին, թե որքան են կազմում տուգանքները, ՏՄՊՊՀ նախագահը պատասխանեց. «Տուգանքների ծավալը չափազանց մեծ է՝ նախորդ տարվա հասույթի մինչեւ 10 տոկոսը: Դա չափազանց լուրջ ծավալ է, բայց կանխարգելումն ու պատիժը պետք է զուգորդված լինեն: Մեր նպատակը այն չէ, որ տնտեսվարողին սնանկացման տանենք հետո խնդիր ունենանք»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ