News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մայիսի 26-ին Նոր Զելանդիայի հարավ-արեւմտյան ափին 5.2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը գտնվում էր Լեւին քաղաքից 30 կմ հեռավորության վրա, որում մոտ 20 հազար մարդ է ապրում: Օջախը գտնվում էր 33 կմ խորության վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի երկրաֆիզիկական ծառայությունը:

Նշենք, որ սա արդեն երկրորդ երկրաշարժն է մեկ շաբաթվա ընթացքում: Նախորդը՝ 5.9 բալ ուժգնություն, տեղի էր ունեցել մայիսի 25-ի առավոտյան: Էպիկենտրոնը գտնվում էր մոտավորապես նույն կետում: Ստորգետնյա ցնցումները խուճապ էին առաջացրել Ուելինգթոն քաղաքում (մայրաքաղաք). գրասենյակներում եւ տներում մարդիկ թաքնվել էին սեղանների տակ:

Նոր Զելանդիան սեյսմապես ակտիվ գոտում է գտնվում: 2010 եւ 2011 թվականներին երկու խոշոր երկրաշարժ ավերել էր հարավային Քրայսթչերչ կղզին, մահացել էր 185 մարդ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ