News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի համավարակը օտարերկրացիներին չի խանգարել գնելու համար բնակարան փնտրել Իտալիայում: COVID-19-ի պատճառով երկրում անշարժ գույքի ներքին եւ արտաքին պահանջարկն ընդհանուր առմամբ նվազել է, բայց շուկայում ոչ ռեզիդենտների բաժինը մեծացել է, հայտնում է Idealista պորտալը՝ վկայակոչելով սեփական հետազոտությունը:

Վերլուծաբանների տեղեկություններով՝ մարտին եւ ապրիլի առաջին կեսին ժամանողներն ավելի հաճախ հետաքրքրվել են Լոմբարդիայում օբյեկտներով՝ Իտալիայի մարզ, որն ամենաշատն է տուժել համավարակից: Շատերը, հավանաբար, հույսը դնում են նշված գոտում անշարժ գույքի գների անկման վրա, արձանագրում են փորձագետները:

Օտարերկրացիները համավարակը սկսվելուց հետո շտապել են անշարժ գույք գնել նաեւ Սիցիլիայում, Սարդինիայում, Ապուլիայում, Կալաբրիայում, Տոսկանայում, լճերի «մեծ քառյակի» շրջաններում (Կոմո, Գարդա, Իզեո եւ Մաջոր) եւ երկրի լեռնադահուկային հանգստավայրերում:

«Չնայած Հյուսիսային Իտալիան ամենից շատ է տուժել առողջապահության ոլորտի ճգնաժամից, լճերին սահմանակից նահանգներում անշարժ գույքի միջազգային պահանջարկն աճում է: Այս վայրերը հետաքրքրում են ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից եւ Ֆրանսիայից գնորդներին: Մենք COVID-19-ի տարածման շրջանում միջազգային պահանջարկի զգալի անկում չենք նկատել»,- հայտարարել է Իտալիայում Idealista-ի գլխավոր վերլուծաբան Ջադա Մարինոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ