News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Հեբրեյեսուսը համաձայնել են  նոր կորոնավիրուսի ծագումը բացահայտելու համար միջազգային հետաքննության անհրաժեշտության շուրջ: Այս մասին նշվում է կառավարության ղեկավարի գրասենյակի հայտարարության մեջ, որը տարածվել է երեքշաբթի Ջոնսոնի եւ Հեբրեյեսուսի Հեբրիուսի զրույցից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Վարչապետը եւ դոկտոր Թեդրոսը համաձայնության են եկել կորոնավիրուսի բռնկման աղբյուրը բացահայտելու համար անկախ հետաքննություն անցկացնելու կարեւորության շուրջ, որպեսզի մենք հնարավորություն ունենանք հաշվի առնել անցյալի փորձը եւ կանխել հետագա համավարակները», - նշվում է փաստաթղթի տեքստում:

Երեքշաբթի Ջոնսոնը խոսել է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ՝ շեշտելով, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է վիրուսի դեմ միջազգային պայքարի համակարգմանն ուղղված ՄԱԿ-ի եւ ԱՀԿ ջանքերին:

ԱՀԿ-ի 73-րդ նստաշրջանն անցկացվել է հեռակոնֆերանսի միջոցով մայիսի 18-19-ը Ժնեւում: Դրա արդյունքում բանաձեւ էր ընդունվել, որը, մասնավորապես, կոչ է անում գնահատել միջազգային արձագանքման միջոցները համավարակին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ