News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 10
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Ընդհանրապես վարչապետի եւ նախարարի միջեւ չի կարող հակասություն լինել: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք այս ընթացքում հակասություններ եղել են վարչապետի եւ առողջապահության նախարարի, վարչապետի եւ պարետի միջեւ:

«Վարչապետը լսում է բոլորին, կայացնում է որոշում եւ այդ որոշումը պարտադիր է բոլոր պաշտոնյաների համար, որոնք պարտավոր են ենթարկվել վարչապետի որոշումներին:

Ընդհանուր առմամբ մեզ մոտ քննարկումները բուռն են, բազմազան են, բոլորն իրենց տեսակետն արտահայտելու հնարավորություն ունենում են, այդ բանավճում է, որ փորձում ենք գտնել ամենաօպտիմալ լուծումները»:

Ինչ վերաբերում հարցին, թե ինչպես է պատահում, որ վարչապետը հայտարարում է, որ իրավիճակը վերահսկելի է, իսկ առողջապահության նախարարը ճիշտ հակառակն է ասում, Փաշինյանն արձագանքեց. «Ինչ վերաբերում է տեսակետների տարբերություններին, դա կարող է կախված լինել մի քանի հանգամանքի հետ: Օրինակ, առողջապահության նխարարը լինելով առողջապահության ուղղության պատասխանատուն ինքն առավելապես հարցերը դիտարկում է զուտ առողջապահական տեսակետից, ինչը իր աշխատանքն ու պարտականությունն է: Իսկ կառավարությունը փրոձում է հավասարակշռել տնտեսական, սոցիալական, առողջապահական խնդիրները: Դա ոչ թե հակասություն է, այլ այդտեղ միշտ կա առաջնահերթությունների ճիշտ բալանսը գտնելու հարց: Դա չի կարող լիարժեք լինել առողջապահության նախարարության սրտով, որովհետեւ իրենք կուզենային, որ 100 տոկոսով միայն առողջապահական խնդիրը դրվեր: Սակայն նաեւ տնտեսական գործոններն են շատ կարեւոր եւ մենք հավասարակշռության ճիշտ կետը գտնելու անհրաժեշտության առաջ ենք  կանգնած:

Ընդհանուր առմամբ, ես չեմ կարծում, թե պետական մարմինների աշխատանքի սինխրոնացումը կատարելության ենք հասցրել: Ամեն ինչ անում ենք, որ այդտեղ առաջընթաց ունենանք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիան բուժաշխատողների խումբ է գործուղում Հայաստան
Այն բաղկացած կլինի բժիշկներից, բուժքույրերից և արտակարգ իրավիճակների...
Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկ հաստատության 10 երեխաների եւ 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել
Հաստատությունում գրանցված է 80 երեխա, բայց այս պահի դրությամբ այնտեղ գիշերում են 21-ը, մյուսները կարանտինային ռեժիմի հայտարարումից…
Իտալիայի վարչապետը չի բացառել արտակարգ դրության երկարաձգումը հուլիսի 31-ից հետո
Արտակարգ դրությունը երկարաձգելու հեռանկարը նշանակում է, որ Իտալիան կարող է «շարունակել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել» կորոնավիրուսի համավարակի դեմ պայքար համար․․․
Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանին նոր դրամաշնորհ է տրամադրել
Համաձայն պայմանագրի՝ Կովկասի բնության հիմնադրամն, ի լրումն Հայաստանի պահպանվող տարածքներին տրվող օժանդակության...
ԱՀԿ փորձագետները մեկնում են Պեկին՝ կորոնավիրուսի ծագման ուսումնասիրությունը սկսելու համար
Կենդանիների գծով մեկ փորձագետ եւ մեկ համաճարակաբան կաշխատեն՝ պարզելու ապագա առաքելության «շրջանակը եւ ոլորտը», որը պետք է պարզի, թե ինչպես է վիրուսը կենդանիներից մարդկանց փոխանցվում․․․
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս 4 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 146-ի
Միևնույն ժամանակ, կորոնավիրուսով հիվանդ 3 քաղաքացի առողջացել և թողել է մեկուսացման վայրը…