News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ինձ պարտավորված եմ զգում օգտագործել այս առիթը եւ եւս մեկ անգամ դիմել մեր բոլոր հայրենակիցներին՝ կոչ անելով պահպանել սոցիալական հեռավորության բոլոր կանոները։ Այս մասին, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի հեը հանդիպման սկզբում նշել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

«Չեմ ուզում, որ մեր հայրենակիցներից որեւէ մեկը մտածի, որ եթե օրական 10 կամ ավելի քիչ մարդիկ են մահանում, կարելի է սա համարել սովորական կյանք։ Սա սովորական կյանք չէ։ Սա հսկայական դժբախտություն է:

Պատկերացրեք 5, 10, 15 ընտանիքներ իրենց հարազատներին են կորցրել։ Ուզում եմ այս առիթն օգտագործել նաեւ իմ ցավակցությունը հայտնել նրանց։ Անպայման պետք է շատ ուշադիր, շատ սկզբունքային ու կարգապահ լինենք, անենք մեզնից պահանջվող ամեն ինչ եւ ավելին»,-ասե է նախարահը:

Արմեն Սարգսյանը իր շնորհակալական խոսքն է ուղղել նաեւ բժիշկներին՝ ծանրաբեռնված ու նվիրված աշխատանքի համար. «Ուզում եմ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել մեր բժիշկներին։ Անկախ նրանից, թե ինչ է կատարվում, մենք այսօր գիտենք, որ բժիշկներն աշխատում են օր ու գիշեր, իրենց ու իրենց ընտանիքի կյանքն են վտանգի տակ դնում։ Հիվանդանոցներին պետք է վերաբերվենք որպես առողջության բաստիոնների, ամրոցների։ Բոլոր բժիշկներին հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը՝ սկսած գլխավոր բժիշկներից մինչեւ հերթապահ բժիշկներ, սանիտարներ, պահակներ։ Դուք այսօրվա մեր հերոսներն եք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ