News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ փոխնախագահ, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ են արել ԱՄՆ-ին վերանայել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ հարաբերությունների խզման մասին որոշումը։ Այս մասին ասվում է նրանց համատեղ հայտարարության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ երկիրը դադարեցնում է ԱՀԿ-ի հետ հարաբերությունները, քանի որ կազմակերպությունը «հրաժարվել է անցկացնել պահանջվող բարեփոխումները»։ Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը « այդ միջոցները կվերաուղղի ամբողջ աշխարհում առողջապահության հրատապ կարիքները հոգալուն»։

«Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին վերանայել իր հայտարարած որոշումը»,- ասվում է հայտարարության մեջ։

«Այն դեպքում, երբ աշխարհը շարունակում է պայքարել COVID-19 համավարակի դեմ, բոլորի համար գլխավոր խնդիրը կյանքեր փրկելն է, այդ համավարակը զսպելն ու մեղմացնելը։ Եվրոպական միությունը շարունակում է այդ առումով աջակցել ԱՀԿ-ին եւ արդեն լրացուցիչ ֆինանսավորում է հատկացրել»,- նշել է նա։

Համաշխարհային համագործակցությունն ու համերաշխությունը համավարակի դեմ պայքարի միակ արդյունավետ միջոցն է, կարծում են ԵՄ առաջնորդները։

«ԱՀԿ-ն այսուհետ եւս պետք է ի վիճակի լինի ղեկավարել ինչպես այժմյան, այնպես էլ ապագայի համավարակների դեմ պայքարի միջազգային գործողությունները։ Դրա համար անհրաժեշտ է բոլորի մասնակցությունն ու աջակցությունը։ Այս համաշխարհային սպառնալիքի առջեւ եկել է ավելի ամուր համագործակցության եւ համատեղ որոշումների ժամանակը։ Անհրաժեշտ է խուսափել այնպիսի գործողություններից, որոնք թուլացնում են միջազգային ջանքերը»,- հայտարարել են նրանք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ