News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հոգեհանգստի վայրում դրսում դիմակով սոցիալական հեռավորության վրա ենք շփվել պարոն Կոնջորյանի հետ, իսկ ինքը հայրիկի հետ չէր հանդիպել 20 օրից ավելի, հետեւաբար ռիսկ չկա այդ առումով, բայց այսօր կամ վաղը թեստավորվելու եմ այլ պատճառով։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննսիյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հոր մահվանը ներկա գտնվելուն։

Հարցին՝ տեղյակ է, թե Կոնջորյանը կորոնավիրուսի թեստ հանձնել է, պատգամավորը պատասխանեց կարճ․ «Տեղյակ չեմ»:

Հարցին, թե հոգեհանգստի արարողությանը պատգամավորներից էլ ո՞վ է մասնակցել եւ արդյոք վարչապետը ներկա է եղել, պատգամավորը պատասխանեց․ «Խմբակցությունը չի գնացել, վարչապետը եւս։ Կոնկրետ ովքեր են գնացել, հստակ չգիտեմ»։

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին մահացել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը, մամուլում հրապարակումներ եղան, որ նա կորոնավիրուսից է մահացել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ