News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Իրանում կրկին գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության աճ՝ գրեթե 3 հազար նոր դեպք, հայտնել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:

«Մեզ մոտ կորոնավիրուսով հիվանդության համեմատական աճ կա, անցած մեկ օրում հաջողվել է հայտնաբերել 2 979 նոր դեպք: Դրանց ընդհանուր թիվը հասել է 154 445-ի: Ապաքինվել է 121 004 մարդ»,- ասել է նա IRINN հեռուստաալիքի եթերում:

Նրա խոսքով՝ անցած 24 ժամում մահացել է 81 մարդ, ինչը նույնպես աճ է նախորդ օրերի համեմատությամբ: Փետրվարի 19-ից, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնեցին կորոնավիրուսի մասին, ընդհանուր մահացել է 8 878 մարդ:

Դեռեւս նախօրեին հայտնաբերվել էր հիվանդության 2,5 հազարից մի փոքր ավելի նոր դեպք:

Իրանում վերջին ամսում դիտվում է կորոնավիրուսի թռիչքաձեւ տարածում. անկումները փոխարինվում են աճով եւ հակառակը: Այսպես՝ մայիսի սկզբին մեկ օրում գրանցվել էր կորոնավիրուսով վարակման ընդամենը 802 նոր դեպք (առավելագույնը եղել էր մարտի վերջին՝ 3186), իսկ արդեն մայիսի 29-ին՝ 2 819, ինչն ամենամեծ ցուցանիշն էր մարտի վերջին-ապրիլի սկզբին հիվանդացության գագաթնակետն անցնելուց հետո (երկրում վերջին անգամ 2,5 հազարից ավելի դեպք էր գրանցվել ապրիլի 4-ին):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ