ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հինգ աշխատակիցներ թեստավորվել են, որի արդյունքը եղել է դրական։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՔԿ-ի լրատվության ծառայությունից։
«Այս պահին նրանք մեկուսացված են եւ ստանում են համապատասխան բուժում: Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումները շարունակում են իրենց բնականոն աշխատանքը»,- հայտնեցին լրատվության ծառայությունից։