News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բրազիլիայում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը գերազանցել է 30 հազարը, այս մասին է վկայում երեքշաբթի երեկոյան հրապարակված պաշտոնական վիճակագրությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Առողջապահության նախարարության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ անցած օրվա ընթացքում վարակի հետեւանքով մահվան դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել՝ 1.262 մարդ, դրանց ընդհանուր թիվն աճել է մինչեւ 31.199: Մյուս 4.3 հազար մահվան դեպքերի պատճառները, որոնք, ենթադրաբար, նույնպես կարող են կապված լինել վարակի հետ, պարզվում են: Մեկ օր առաջ հրապարակված տվյալներից հետո վարակման դեպքերի թիվն աճել է 28.936-ով՝ հասնելով 555.383-ի, առողջացել է ավելի քան 223 հազար հիվանդ, հայտնում է գերատեսչությունը:

Երկրում վարակի տարածման օջախը Սան Պաուլո հարավարեւելյան նահանգն է եւ դրա համանուն մայրաքաղաքը, որտեղ ավելի քան 21 միլիոն մարդ է ապրում: Մարզում ավելի քան 118 հազար վարակման եւ գրեթե 8 հազար մահվան դեպք է գրանցվել: Վարակվածների թվով երկրորդ տեղում է  հարեւան Ռիո դե Ժանեյրոն (վարակման ավելի քան 56.7 հազար դեպք), որտեղ կորոնավիրուսի հետեւանքով  5.686 մարդ է մահացել: Երրորդը հյուսիսարեւելյան Սեարան է (ավելի քան 53 հազար վարակված եւ 3.421 մահվան դեպք):

Ծանր իրավիճակ է հյուսիսարևելյան Պեռնամբուկո (ավելի քան 35.5 հազար վարակման եւ 2.933 մահվան դեպք) եւ Մարանյան (ավելի քան 36.6 հազար վարակման եւ 997 մահվան դեպք)  նահանգներում, ինչպես նաեւ երկրի հյուսիսային Ամազոնայում (գրեթե 43.2 հազար վարակման եւ 2.102 մահվան դեպք) եւ Պարա (ավելի քան 41 հազար վարակման եւ 3.040 մահվան դեպք) նահանգներում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ