News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ես ուզում եմ հիշեցնել, 2000-ական թվականներին Հայաստանի քաղաքական լեքսիկոն մտցված մի բառի մասին՝ պետականամետ: Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով

«Հիշո՞ւմ եք, այն ժամանակ այդ բառը մտցվեց մի պարզ նպատակով, որ ինչ էլ աներ իշխանությունը՝ թալաներ, ընտրություն կեղծեր, ընտրատեղամասում եւ փողոցում ծեծուջարդ աներ, հետո ասեր՝ ժողովուրդ ջան, եկեք մեզ պահենք պետականամետ: Պետությունն իրենք նույնացնում էին իշխանության հետ՝ իրենց բոլոր հանցագործություններն ու թալանը ծածկելու համար:

Հիմա, երբ մեր հասարակությունը, պետությունը բախվել է մի օբյեկտիվ խնդրի, որի հետ բախվել են նաեւ աշխարհի գերտերությունները, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրները, միջուկային երկրները, G20-ի երկրները, աշխարհի բոլոր զարգացած երկրները, մեկը մի քիչ հաջող, մեկը պակաս հաջող փորձում են հաղթահարել այս խնդիրը, մենք էստեղ ինչո՞վ ենք զբաղված: Այսպե՞ս է արտահայտվում ձեր պետականամետությունը, հարգելի ընդդիմադիր գործիչներ:

Եկեք պատկերացնենք, որ մի 5 տարի առաջ ենք խոսում, պատկերացնենք, որ Սերժի ժամանակներն է, ու խնդրում եմ ձեզ պահեք Սերժ ժամանակների պետականամետության հասկացության կամ կոնցեպտի ներքո:

Խնդում եմ չօգտագործել համավարակը շահարկելու համար այլ թաքնված քաղաքական հոսանքներ այստեղ տանելու համար: Հիմա դրա ժամանակը չի, իսկ պատասխանատվությունն, այո, այսօր էլ վարչապետ էլ ասաց, որ ինքն էլ է պատասխանտու: Ես էլ եմ ասում՝ պատասխանատու ենք բոլորս, առաջին հերթին այո, մենք: Բայց առանց ներհասարակական լայն մոբիլիզացիայի, առանց յուրաքանչյուրի անհատական ջանքի մենք չենք կարող հաղաթարել համավարակը: Կանցնի համավարակը, հետո կվերլուծենք, թե ով է քիչ կամ ավել պատասխանատու կամ մեղավոր»,-ասաց նա:

Սրան արձագանքեց նիստը վարող, ԲՀԿ անդամ Վահե Էնֆիացյանը. «Շնորհակալություն ձեզ, որ պետականամետության գաղափարը շրջանառեցիք: Այո, պետականամետությունը բարձր բարոյական արժեք է եւ պետական ինստիտուտները պետք է ճիշտ արժեւորել ու կարեւորել: Ընդդիմությունն իր կարեւոր գործառույթներն է իրականացնում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ